483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Վերին Լարսի» բացումը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության զարգացման վրա. Սարգսյան
15:41
02 Դեկտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ «Կազբեկ-Վերին Լարս» անցակետի բացումը բարենպաստ կազդի տարածաշրջանում տնտեսության զարգացման վրա:

«Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար և կամրապնդի Վրաստանի` որպես  տարանցիկ պետության դերը»,- ասաց ՀՀ վարչապետը Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգորի Տաբատաձեի հետ հանդիպման ժամանակ:

«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի շինարարության ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին։ Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանի միջազգային ավտոմոբիլային միակ անցակետը փակվել էր նորոգման նպատակով 2006 թ.-ի հուլիսին։ Սակայն անցակետը փաստացի չի գործում` Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։

«Վերին Լարսը» գտնվում է Վլադիկավկազ քաղաքից 38 կմ դեպի հարավ՝ վրացական ռազմական ճանապարհի ուղղությամբ։

Հայաստանը շահագրգռված է անցակետի բացմամբ, քանի որ կարող է դրա միջոցով տարանցիկ բեռներ ստանալ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը անդրադարձել են Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներին` կառավարության ղեկավարն ընդգծել է  Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ շաբաթ Թբիլիսիում քանդվել է 1356թ. կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին ու մի շարք հասարակական կազմակերպություններ սուր քննադատության են ենթարկել վրացական իշխանությունների անգործությունը:

Հանդիպմանը ՀՀ վարչապետը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում  դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին:

Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը և ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռևս չի գոհացնում:

Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի ութերորդ նիստը նախատեսված է անցկացնել առաջիկա տարվա սկզբին Երևանում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել այս տարի Հայաստանում Վրաստանի մշակութային օրերի հաջող իրականացմանը: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն նույն խանդավառությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։