482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին հաջողվեց դիմակայել A/H1N1 վիրուսին. պատգամավոր
11:53
02 Դեկտեմբերի 2009

Հայաստանին հաջողվեց դիմակայել A/H1N1 վիրուսին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Առողջապահության հայկական համակարգը կարողացավ արագ արձագանքել ստեղծված խնդրին՝ մինչև գործընթացը կներթափանցեր երկիր», - ասաց Բաբլոյանը:

Նրա խոսքերով՝ արդեն մի քանի ամիս է կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում հիմնական միգրացիոն հոսքերի կետերում՝ օդանավակայաններում, ճանապարհներին և մաքսակետերում, որտեղ ստուգվում և հաշվառվում են բարձր ջերմություն ունեցող անձինք:

«Այս ամենը հնարավորություն ընձեռեց անմիջականորեն և օպերատիվ կերպով գրանցել սկզբանական փուլում գտնվող  A/H1N1 վիրուսի վարակման բոլոր դեպքերը  և մեկուսացնել հիվանդներին», - ասաց Բաբլոյանը:

Նա նշեց, որ մինչ օրս Հայաստանում գրանցվել է «խոզի գրիպի» ընդամենը 24 դեպք, ըդն որում բոլոր վարակվածներն արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցից:

Սակայն ինչպես նշեց պատգամավորը, ընդհանուր իրավիճակի վերահսկողությունը շարունակվում է, և չնայած այդ վիրուսային վարակի նկատմամբ հատուկ մոտեցման բացակայությանը՝ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

«Մոտ ժամանակներս Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ծրագրվում է գնել A/H1N1 վիրուսի մշակվող պատվաստանյութը՝ բնակչության առավել խոցելի շերտերի, մասնավորապես՝ երեխաների, քրոնիկ հիվանդների և հղիների պատվաստումը կազմակերպելու համար», - ասաց Բաբլոյանը:

Լոնդոնի լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում խոզի գրիպի առկայությունը: Նոյեմբերի 24-ի դրությամբ A/H1N1 վիրուս է հայտնաբերվել 25 մարդու մոտ, որոնցից 22-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսները շարունակում են բուժում ստանալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: