481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման դրական դինամիկա է նշել
20:13
01 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում դրական դինամիկա է նշել ընթացիկ տարում հակամարտության կարգավորման բանակցություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  

«Պատվիրակության ղեկավարները հաստատել են հավատարմությունը Մոսկովյան հռչակագրի դրույթներին և ԵԱՀԿ ԱԳՆԽ Հելսինկյան հայտարարությանը: Նրանք հավանությամբ դրական դինամիկա են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում, ինչն իր արտացոլումն է գտել ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 6 երկկողմ հանդիպումներում»,- ասվում է փաստաթղում։  

ԱԳՆ ղեկավարները հույս են հայտնել, որ կողմերի միջև հանդիպումների հաճախականությունն աճում է և կնպաստի ավելի ինտենսիվ երկխոսությանը, ինչպես նաև կօգնի ավարտել հակամարտության կարգավորման՝ 2007 թ.-ին Մադրիդում առաջարկված հիմնական սկզբունքների համաձայնեցումը։

Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հաստատել են իրենց երկրների պարտավորությունները՝ ընդունված այս տարվա հուլիսի 10-ին Աքվիլում «ութնյակի» գագաթնաժողովին։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին կարգավորման հիմնական սկզբունքները համաձայնեցնելու աշխատանքը ավարտելու հարցում աջակցելն է։    

ՄԽ-ն կոչ է արել «հնարավորինս շուտ» համաձայնեցնել այդ սկզբունքները։ Համանախագահները կարծում են, որ այդ սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում համապարփակ կարգավորման համար։  

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն իրենց հերթին փաստաթղթում տեղեկացրել են «այս տարվա ընթացքում կարգավորման հիմնական սկզբունքների տարբեր ասպեկտների ընդհանուր ըմբռնմանը հասնելուն բարեհաջող ընթացքի» մասին: 

Նրանք հայտարարել են այդ սկզբունքների համաձայնեցումն ավատելու իրենց երկրների ձգտման մասին: Միաժամանակ նախարարները հաստատել են իրենց մտադրությունը՝ աշխատել՝ հաշվի առնելով ուժի չկիրառման, պետության տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: