487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները ռուսական ԱԼՌՈՍԱ ալմաստ արդյունահանող ընկերության հետ. նախարար
17:31
01 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները ռուսական ԱԼՌՈՍԱ ալմաստ արդյունահանող ընկերության հետ, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։   

«Դա հումքի կայուն մատակարարում կապահովի հայկական տնտեսվարող սուբյեկտներին, ինչն այսօրվա դրությամբ հիմնական մարտահրավերներից մեկն է»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։  

Այս առնչությամբ նախարարը պարզաբանեց, որ ճգնաժամի պայմաններում աշխարհում, ընդհանուր առմամբ, հումքի մատչելիությունը պակասում է, քանի որ հումքի խոշոր մատակարարող ընկերությունները սկսում են կուտակել հումքը ապագայի համար, այլ ոչ թե վաճառել այն էժան գնով։   

Երիցյանի խոսքերով՝ Հայաստանի համար ալմաստի հումքի ամենախոշոր աղբյուրը Եվրոպան է, ինչպես նաև Ռուսաստանը, Իսրայելը և հնդկալեզու երկրները, այդ թվում՝ Շրի Լանկան։

«Սակայն այսօր աշխարհն ավելի շատ է հակվում ռուսական հումքն օգտագործելուն, և մենք կփորձենք նոր խթան տալ ԱԼՌՈՍԱ-ի հետ մեր հարաբերություններին»,- ընդգծեց նա։

Լուծում պահանջող խնդիրների շարքում Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև տեղական բիզնեսի վարկունակության բարձրացման և ներդրումներ ներգրավելու միջոցով նաև դրանց վճարունակության մեծացման անհրաժեշտությունը։

«ԱԼՌՈՍԱ ընկերության հետ հարաբերությունները կկայունանան, եթե մենք սկսենք մշտապես նրանցից հումքի խոշոր խմբաքանակներ գնել»,- պարզաբանեց Երիցյանը։

Ռուսական «ԱԼՌՈՍԱ» ալմաստ արդյունահանող ընկերությունը 2008 թ.-ին Հայաստանին 5 հազար կարատ բնական չմշակված ալմաստ է մատակարարել։ Ալմաստի հումքը մատակարարվել է հայկական 5 վերամշակող ընկերությունների, որոնց հետ դեռևս 2007 թ.-ին համաձայնագիր էր կնքվել։

Ալմաստի գնումը հայկական ձեռնարկություններն իրականացրել են 2008 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, ինչը հանգեցրել է այդ ժամանակ ալմաստի արտադրության ու Հայաստանից մշակված ալմաստի արտահանման աննշան աճի։

Ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ ռուսական կողմը «ԱԼՌՈՍԱ» ԲԸ և «Ալմազյուվելիրէքսպորտ» ընկերության միջոցով 2002-2006 թթ.-ին չմշակված բնական ալմաստ է մատակարարել Հայաստան՝ նախատեսված հետևյալ ծավալներով. մինչև 400 հազար կարատ՝ 2002-2004 թթ.-ի համար և 450 հազար կարատ՝ 2005-2006 թթ.-ի համար։ Սակայն ռուսական ալմաստի շուկայի ազատականացումից հետո համաձայնագիրը լուծարվեց, իսկ մատակարարումն իրականացվում էր բացառապես ձեռնարկությունների հետ պայմանավորվածությունների հիման վրա։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։