480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
342 անուն դեղամիջոցների միայն 22 տոկոսն է արտադրվում Հայաստանում. ուսումնասիրություն
14:57
01 Դեկտեմբերի 2009

342 անուն դեղամիջոցների միայն 22 տոկոսն է (76 անուն) արտադրվում Հայաստանում, երեքշաբթի ասաց «Լիկվոր» դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ համաժողովի ընթացքում:

Նրա խոսքերով, հայկական շուկայում ներկայացվող ղեղամիջոցների միայն 14 տոկոսը կամ 445 անունն են արտադրվում երկրի ներսում, միաժամանակ 22 տոկոսը կամ 718 անունը ներկրվում են ԱՊՀ երկրներից, մնացած 64 տոկոսը՝ այլ երկրներից:

«Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ հայկական դեղագործական շուկան լրջորեն կախված է ներկրումից, քանի որ նույնիսկ ԱՊՀ երկրներից ներկրված դեղամիջոցների քանակը կրկնակի անգամ գերազանցում է տեղական արտադրության ցուցանիշները», - ասաց Մաթևոսյանը:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում դեղամիջոցների տեղական արտադրության ոլորտը վերջին տարիներին դինամիկ աճում է:

«Հայաստանում դեղամիջոցների արտադրության ոլորտի հիմնական խնդիրը Հայաստանում ջեներիկ դեղամիջոցների (generic կամ արտոնագրված հայտնի դեղամիջոցների կրկնօրինակները) ցածր պորտֆոլիոն է, ԱՊՀ երկրների հետ մրցակցության բարդությունը, ֆինանսական աղբյուրների պակասը, շուկայում անբարոյական մրցակցությունը, որակյալ կադրերի պակասը, GMP հաստատագրված ստանդարտների բացակայությունը», - ասաց Մաթևոսյանը:

Ինչպես կարծում է դեղագործական ոլորտի ներկայացուցիչը, այդ ամենը խոչընդոտում է դեղամիջոցների արտադրման ներքին շուկայի զարգացմանը, հայկական արտադրության մրցունակության բարձրացմանն ու արտահանման հնարավորություններին:

Հայաստանում դեղամիջոցների ներկրման ծավալը 2009 թ.-ի տասն ամսվա ընթացքում կազմել է 60,38 միլիոն դոլար՝ ողջ 2008 թ.-ի 83,93 միլիոն դոլարի փոխարեն:

Հայկական դեղամիջոցների արտադրության ծավալը 2009թ.-ի տասն ամսվա ընթացքում ավելացել է 113 միլիոն դրամով և կազմել 1,737 միլիարդ դրամ: 2009 թ.-ի տասն ամսվա ընթացքում հայկական դեղագործական արտադրության արտահանման ծավալը կազմել է 2,78 միլիոն դոլար՝ ողջ  2008թ.-ի 3,46 միլիոն դոլարի համեմատ:

Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Մրցունակ մասնավոր հատված ծրագիրը (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, Զարգացման հայկական գործակալությունն ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։