485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԱՎ-վարակակիրների թիվը Հայաստանում 2009 թվականին ավելացել է 134-ով
14:34
01 Դեկտեմբերի 2009

Հայաստանում արձանագրված ՄԻԱՎ-վարակակիրների թիվը 2009 թվականին ավելացել է 134-ով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։  

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների թիվը 1988 թվականից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը կազմել է 808 հոգի։

«Վերջին տվյալներով, Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են (մոտ 590 հոգի), ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 73 տոկոսը։ Վարակված կանանց թիվը 218 է։ ՄԻԱՎ-վարակակիր երեխաների թիվը չի գերազանցում 2 տոկոսը և կազմում է 16 դեպք»,- նշեց նա։
 
Կենտրոնի ղեկավարի խոսքերով, 50 տոկոս դեպքերում ՄԻԱՎ-վարակը փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 41,2 տոկոս դեպքերում՝ թմրամիջոցների ներերակային ներարկման միջոցով, 2 տոկոս դեպքերում՝ համասեռամոլային հարաբերությունների արդյունքում, 1,9 տոկոս դեպքերում՝ մորից երեխային, 0,2 տոկոս դեպքում՝ արյան միջոցով, իսկ 4,7 տոկոս դեպքերում վարակի աղբյուրը պարզ չէ։

Որպես ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի պայման՝ Գրիգորյանը նշեց բնակչության իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը։

Իր հերթին, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանն ընդգծեց, որ ՄԻԱՎ-վարակի տարածման դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հասարակությունում հենց վարակակիրների նկատմամբ խտրականության վերացման դեպքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։