485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դեղագործական ոլորտի հիմնական խնդիրը դեղորայքի մատչելիության և որակի բարձրացումն է. պատգամավոր
13:45
01 Դեկտեմբերի 2009

Հայաստանի դեղագործական ոլորտի հիմնական խնդիրը դեղորայքի մատչելիության և որակի բարձրացումն է, երեքշաբթի  հայտարարեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ ֆորումի ընթացքում։

Բաբլոյանը նշեց, որ Հայաստանն անկախության ժամանակահատվածում զարգացման բավական լուրջ ուղի է անցել, այդ թվում հաղթահարել է շուկան դեղորայքի գոնե նվազագույն քանակով ապահովելու բարդ փուլը։

«Այսօր այդ փուլը հաղթահարվել է, և դեղագործական ոլորտի հիմնական խնդիրը դեղորայքի մատչելիության և որակի բարձրացման անհրաժեշտությունն է, դա հիմնական խնդիրն է, որն այսօր իր առջև դրել է պետությունը, այդ թվում շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման համատեքստում»,- ասաց Բաբլոյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, մասնագիտացված լայն շրջանակներում թույլ կտան վերհանել բոլոր բացերն ու խնդիրները, որոնք անհրաժեշտ է շտկել ոլորտի զարգացման նպատակով։

«Ինձ համար՝ որպես խորհրդարանական հանձնաժողովի նախագահի, շատ կարևոր է հասկանալ այն խնդիրները, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն, ինչը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել դեղագործական ճյուղի զարգացման և երկրում դեղորայքի շրջանառության պատշաճ կազմակերպման համար»,- ասաց Բաբլոյանը։

Իր հերթին «Մրցունակ մասնավոր հատված -CAPS/USAID» ծրագրի փոխտնօրեն Արտակ Ղազարյանը նշեց, որ անցկացվող քննարկումների խնդիրներն ու նպատակները ոլորտում ընթացիկ վիճակի, զարգացման հեռանկարների ներկայացումն է, ինչպես նաև շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանումը և առկա խնդիրների քննարկումը, այդ թվում՝ դեղագործական ոլորտի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը։

Մասնակիցները կքննարկեն նաև ներքին շուկայում հայ արտադրողների մարքետինգային հնարավորությունները և արտահանման, դեղագործության ոլորտում բարեփոխումների իրականացման հնարավորություններն ու դրա զարգացման հնարավոր սցենարները։

Ինչպես կարծում է Ղազարյանը, դա թույլ կտա բացահայտել ոլորտի հիմնական խնդիրները՝ դրանց լուծման նպատակով կոնկրետ աշխատանք տանելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։