484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ի հունվար-հոկտեմբերի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 23 տոկոսը
11:13
01 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009թ.-ի հունվար-հոկտեմբերի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 23 տոկոսը։ Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։  

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը դարձյալ ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30% -ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 30,8%-ը՝ ԵՄ երկրներին։

Հունվար-հոկտեմբերի արդյունքներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 16,4% -ով և կազմել 718,2 մլն դոլար։

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 83,6 մլն դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 15% -ը)՝ 53,4 տոկոսով կրճատվելով 2008թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 634,6 մլն դոլար՝ կրճատվելով 6,6%-ով։ Միաժամանակ ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 409 մլն դոլար (անկում 21,7 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 15,9% -ը։

2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 31%-ով՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, և կազմել 3121,5 մլն դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 551,6 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 2570 մլն դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: