481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Արարատ» ապրանքանիշը թողարկել է «Լեգենդներն այսօր» շարքը՝ հայկական լեգենդների ժամանակակից մեկնաբանությունը
20:05
30 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Արարատ» ապրանքանիշը թողարկել է «Լեգենդներն այսօր» շարքը՝ հայկական լեգենդների ժամանակակից մեկնաբանությունը: 

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի օգնական Զարուհի Սարիբեկյանը, շարքի առաջին ֆիլմը «Ախթամար» լեգենդի էկրանավորումն է, որի պրեմիերան մեծ հաջողությամբ նախօրեին անցավ Մոսկվայում: 

Նրա խոսքով՝ «Ախթամար» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն «Լեգենդներն այսօր» շարքի առաջին նախագիծն է, որով Արարատ կոնյակի ապրանքանիշը սկսում է հինավուրց հայկական լեգենդների վերածնունդը ժամանակակից մեկնաբանությամբ:

«Ֆիլմի ստեղծողներ Շամմասյան եղբայրները (երիտասարդ ռեժիսորներ անվանակարգում Կաննի առյուծների մրցանակակիրներ) 15 րոպե էկրանային ժամանակում տեղավորել են սիրո, լեգենդի դարավոր իմաստության ու մարդու հավիտենական հույզերի երեք պատմություն: Հին հայկական լեգենդին նոր հայացք է ապահովել կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանի և ռուսական ժամանակակից էկրանի երիտասարդ դերասաններ Գրիգորի Դոբրիգինի ու Ռավշանա Կուրկովայի տանդեմը»,- հայտնեց Սարիբեկյանը:  

Նրա խոսքով՝ ծեր տաքսիստի պատմության մեջ, որին մարմնավորել է Արմեն Ջիգարխանյանը, օտար ուղևորի առաջ իրականություն է դառնում Թամար արքայադստեր մասին հինավուրց լեգենդը: 

Կրքով, գեղեցկությամբ, ողբերգությամբ հագեցած այս պատմությունը հատկապես շեշտակի է հնչում մի մարդու շուրթերից, որն ապրել է իր սեփական դրաման և ով կյանքի մեծ փորձ ունի:

Կօգնի՞, արդյոք, Թամար արքայադստեր պատմությունը պատանում ճիշտ ուղի ընտրել ընտրության խաչմերուկում: Կհասնի՞ նա, արդյոք, իր սիրելիին: «Միշտ սրտին լսեք»,- հնարավոր է այս խոսքերը պատանուն իր սիրելիի մոտ բերեն:

Հերոսների սպրումները ստիպում են ավելի խորը վերապրել Ջիվան Գասպարյանի դուդուկի պարտիաները, որոնք ուղեկցում են ֆիլմը՝ օգնելով հանդիսատեսին լցվել լեգենդի խորությամբ:

Նախագծի հեղինակները հավաստում են, որ «Լեգենդներն այսօր» շարքը շարունակելի է:

«Իր գեղագիտական առաքելությունից բացի այս նախագիծը նպատակ ունի գլոբալ բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը ոչ հայկական լսարանի առջև»,- ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Երևանի Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:  

Փոլ և Լյուդվիգ Շամմասյանները կինոգիտության բակալավրի աստիճան են ստացել՝ գերազանցությամբ ավարտելով Metropolitan University-ին: Այնուհետև նրանք համատեղ կարիերա են սկսել՝ ձևավորելով The Shammasian Brothers ընկերությունը: Վերջին տարիներին տաղանդաշատ ռեժիսորները մի քանի հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիրներ են դարձել:   

«Մենք ծագումով հայ ենք և ազատ խոսում ենք հայերեն: Ճանապարհորդությունը Հայաստանում այս նախագծի շրջանակներում հատկապես հիշարժան էր, քանի որ մեր առաջին այցն էր նախնիների հայրենիք: Մանկուց մենք շատ բան ենք լսել այս հիասքանչ երկրի մասին, բայց պատմություններ լսել և լինել անմիջապես այնտեղ՝ երկու միանգամայն տարբեր բաներ են: Հենց այդ պատճառով էլ բուն  նկարահանումը նման արտակարգ իրադարձություն դարձավ»,- ասում են «Ախթամարի» ստեղծողները: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: