484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ համագումարը կոչված էր ամրապնդել առաջատարի իր դերը Հայաստանի քաղաքական ասպարեզում. «Ժառանգություն»
17:22
30 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը կոչված էր ամրապնդել առաջատարի իր դերը Հայաստանի քաղաքական ասպարեզում, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ստեփան Սաֆարյանը։

Ըստ նրա՝ համագումարը շեշտադրեց այն փաստը, որ հանրապետության քաղաքական կյանքում «չկա և չի լինի որևէ բազմակարծություն, և ամեն ինչ դրված է մեկ ուժի՝ ՀՀԿ-ի վրա»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դրան էր միտված կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի և անկուսակցական նախարարների (էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի) մուտքը կուսակցություն։ Սաֆարյանի խոսքերով՝ այդ քայլը բացառեց վարչապետի գլխավորությամբ որևէ նոր քաղաքական դաշինքի ստեղծման հնարավորությունը։ 

«Տիգրան Սարգսյանն իր գործունեության ժամանակահատվածում ցույց տվեց, որ ձգտում է որոշ անկախության, և իշխանությունները զգուշանում էին, որ նա կարող է իր շուրջ ձևավորել նոր քաղաքական ուժ։ Սակայն ադ վտանգը վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հետ չեզոքացվեց»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքերով՝ այսպիսով, կարելի է պնդել, որ մինչև Հայաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի իշխող կուսակցությունում պառակտում չի լինի։

ՀՀԿ տասներկուերորդ համագումարի շրջանակներում տեղի ունեցան կուսակցության ղեկավարության և գործադիր մարմնի ընտրությունները։ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում։ Կուսակցության գործադիր մարմնի շարքերը, որը 12-ից հասավ 14 մարդու, համալրեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։