482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը վերընտրվել է ՀՀԿ նախագահի պաշտոնում
10:36
30 Նոյեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում շաբաթ օրը տեղի ունեցած կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, քվեարկությանը մասնակցել է 1738 պատվիրակ: Վավերական է ճանաչվել 1669 քվեաթերթիկ:

Համագումարի պատվիրակներն ընտրել են նաև կուսակցության գործադիր մարմնին, որը մեջ ներառվել է 14 հոգի նախկին 12-ի փոխարեն, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտել է ՀՀԿ շարքերը նոյեմբերի 16-ին: Բացի այդ, կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել կառավարության մի շարք անդամներ, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

ՀՀԿ-ն գրանցվել է 1991-ին։ 1990-97թթ. այն ղեկավարել է Աշոտ Նավասարդյանը։ 2000-2007թթ. կուսակցության վարչության նախագահ է դարձել կառավարության  նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, ով 2000 թ.-ից զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: Մարգարյանի մահվանից հետո ՀՀԿ-ն ղեկավարեց Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 65 մանդատ, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ևս կուսակցության անդամ է: ՀՀ կառավարության նախարարների մեծամասնությունն իշխող կուսակցության անդամ է:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։