482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության 8 տոկոսն այսօր տառապում է բրոնխիալ ասթմայով. ՀՀ առողջապահություն
18:06
27 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչության 8 տոկոսն այսօր տառապում է բրոնխիալ ասթմայով, և մեծսմասնություն են կազմում երեխաները, հայտնեց ՀՀ առողջապահության գլխավոր թոքաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։

«Ասթման չափազանց տարածված է Հայաստանում, նախ, կլիմայական պայմանների պատճառով։ Ներկայում հանրապետությունում այդ հիվանդությամբ է տառապում բնակչության 7-8 տոկոսը, ընդ որում գերակշռող մաս են կազմում մինչև 18 տարեկան երեխաները»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով, 1999-2009թթ. Հայաստանում բրոնխիալ ասթմայից մահացել է 0,04 տոկոս մարդ։

«Եթե մինչև 1998 թվականը մահվան դեպքեր էին գրանցվում հիմնականում տարեց մարդկանց մոտ, ապա 1999 թվականից հետո պատկերը կտրուկ փոխվեց, և այժմ մեծ մասամբ ասթմայից մահանում են հիմնականում դեռահասները»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Թոքաբանը նշեց, որ բրոնխիալ ասթման հիվանդությունների այն դասին է պատկանում, որոնք անընդհատ հսկողության կարիք ունեն, որպեսզի էլ ավելի չբարդանան։

«Ասթմայով տառապողների վիճակի վատթարացման դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում այն հիվանդներին, ովքեր չգիտեն այդ հիվանդության և դրա հետևաքների մասին»,- ասաց պրոֆեսորը։

Նա նաև հայտնեց, որ վարակների տարածումը, ներառյալ A/H1N1-ը, կտրուկ մեծացնում է բրոնխիալ ասթմայով հիվանդանալու ռիսկը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: