483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2009 թ.-ին գրանցվել է ՃՏՊ-ների թվի աննախադեպ նվազում
14:37
27 Նոյեմբերի 2009

Հայաստանում 2009 թ.-ի առաջին 10 ամսվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աննախադեպ նվազում, ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պլանավորման, վերահսկողության և հաշվառման բաժնի պետ Հայկ Սարգսյանը:

«2009 թ.-ի նոյեմբեր 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1622 ՃՏՊ, ինչը 159 դեպքով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից», - ասաց Սարգսյանը ուրբաթ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ վերջին յոթ տարվա ընթացքում Հայաստանում նկատվում էր ՃՏՊ-ների թվի ամենամյա աճ, իսկ 2009 թ.-ին գրանցվել է անկում:

Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում նշված ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 261 մարդ, այն դեպքում, երբ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ները 326 մարդու կյանք են խլել:

«Ինչ վերաբերում է տուժածներին, ապա 2009 թ.-ի նշված ամիսների ընթացքում տուժածների թիվը 278-ով նվազել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 2249 մարդ», - ասել է Ոստիկանության ներկայացուցիչը:

Սարգսյանը նշեց, որ ՃՏՊ-ների թվի կրճատումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողության խստացմամբ և վարորդների կողմից ամրագոտների օգտագործմամբ:

Բացի այդ նա տեղեկացրեց, որ սկսած հոկտեմբերի 1-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանվել է ավելի քան 2000 հետիոտ:

Հոկտեմբերի 1-ին Ոստիկանությունը խստացրել է օրինախախտ հետիոտների նկատմամբ ձեռնարկվող միջոցառումները, որոնք չսահմանված տեղերով փողոցներն անցնելիս տուգանվում են 3000 դրամով (շուրջ 8 դոլար):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։