478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում թիկնազորային գործունեությունն արտոնագրելի կդառնա
19:48
26 Նոյեմբերի 2009

Հինգշաբթի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կայացան «Թիկնազորային գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ընդլայնված քննարկումներ, որոնք ենթադրում են թիկնապահներին ու պահակներին հատուկ արտոնագրերի հատկացում: Քննարկումներին մասնակցեցին Հայաստանում գործող մասնավոր կազմակերպությունների, Ոստիկանության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, թիկնազորային գործունեությունը, այնպես ինչպես ցանկացած այլ գործունեություն, օրենսդրական կանոնակարգման կարիք ունի, սակայն Հայաստանում մինչ այժմ չկա համապատասխան օրենք: Կարապետյանի խոսքերով՝ հատուկ օրենքի ընդունման համար շահագրգռված են ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր հատվածը, որոնք երկուսն էլ կշահեն դրա ընդունումից:

«Մինչ այժմ Հայաստանում թիկնազորային գործունեություն իրականացնելիս գոյություն ունեն որոշակի խոչընդոտներ, որոնք պետք է հանվեն օրենքով»,- ասաց Կարապետյանը: 

Իր հերթին խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանը նշեց, որ մասնավոր պահակների ու թիկնապահների կարիքը ծագեց Հայաստանի անկախության հռչակումից հետո ֆիզիկական ու իրավաբանական անձանց կյանքի, առողջության և գույքի պաշտպանության համար: Գևորգյանը հավելեց, որ չնայած Հայաստանում մասնագիտացված օրենքի բացակայությանը՝ գործում են մի շարք թիկնազորային կազմակերպություններ:

«Օրենքի բացակայությունը թույլ չի տալիս ինչպես հարկն է վերահսկել նրանց գործունեությունը, սահմանել թիկնապահների իրավական կարգավիճակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, կարգավորել այդ ոլորտում հարաբերությունների ողջ շրջանակը: Համապատասխան օրենքի ընդունումը թույլ կտա ազատվել բոլոր չլուծված հարցերից»,- հավաստեց նա:

Ինչպես կարծում է Գևորգյանը, մասնավոր թիկնազորային կազմակերպությունների արտոնագրման կարգի ներմուծումը թույլ կտա վերահսկել թիկնապահների որակավորումը, որոշակի անվտանգության երաշխիքներ կտա, կկասեցնի դատված անձանց ներթափանցումը համակարգ:  

Քննարկմանը մասնակցող մասնավոր թիկնազորային կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին թիկնապահ դառնալ ցանկացող անձնանց դատավածության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման անհրաժեշտությունը, ինչն առանց հատուկ օերնքի հնարավոր չէ, քանի որ ՀՀ Ոստիկանությունը մասնավոր թիկնազորային կազմակերպություններին իրենց հարցման համաձայն տեղեկանքներ տալու իրավունք չունի:   

Թիկնազորային ընկերությունների ներկայացուցիչները նշեցին նաև թիկնապահներին եթե ոչ ռազմական, ապա գոնե տրավմատիկ ու պնևմատիկ զենք հատկացնելու անհրաժեշտությունը:

Ներկայումս Հայաստանում գրանցված է 18 մասնավոր թիկնազորային կազմակերպություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։