482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանում քննարկել են «Հասարակական կազմակերպությունների մասին» վիճահարույց օրինագիծը
15:09
26 Նոյեմբերի 2009

Հինգշաբթի ՀՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների վիճահարույց փաթեթի խորհրդարանական լսումները:

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, առաջարկվող փոփոխությունները վերաբերում են քաղաքացիական հասարակության ամենակարևոր ինստիտուտներից մեկին՝ հասարակական կազմակերպություններին:

«ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին երկրի խորհրդարան էր ներկայացել օրինագիծ, որը հասարակական կազմակերպությունների դժգոհությունների ալիքի պատճառ էր դարձել, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ հայտարարություններով դիմել էին նախագահին և խորհրդարանին», - նշեց ՀՀ ԱԺ խոսնակը:

Նրա խոսքերով, արդյունքում խորհրդարանը որոշում ընդունեց 90 օրով հետաձգել օրակարգի մեջ վիճահարույց փաթեթի ներառումը և որոշեց խորհրդարանական լսումներ գումարել:

Ինչպես կարծում է Աբրահամյանը, լսումները լավագույն հնարավորությունն են ստեղծում լսելու օրենքի փոփոխման վերաբերյալ բոլոր «կողմ» և «դեմ» կարծիքներն ու դիրքորոշումները, հասնել համաձայնության վիճահարույց հարցերի շուրջ:

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հիշեցրեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը պատրաստվել և քննարկվել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դանիելյանը հիշեցրեց, որ փոփոխությունների օրինագիծը ևս անցել է հասարակական քննարկումների փուլն ու համապատասխանում է համաշխարհային չափանիշներին:

Նախարարը տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպությունների դժգոհությունն է առաջացրել հատկապես ՀՀ կառավարության առաջարկը՝ թույլ չտալ ՀԿ-ին սեփական անվանման մեջ օգտագործել «միություն» բառը, ինչպես նաև պահանջվում է անվանման մեջ պարտադիր նշել «հասարակական կազմակերպություն» բառակապակցությունը:

Նրա կարծիքով, «միություն» բառի օգտագործումը քաղաքացիներին տարակուսանքի մեջ է գցում հասարակական կազմակերպության կազմակերպչական-իրավական տեսակի առնչությամբ:

Հասարակական կազմակերպությունների դժգոհության առիթ է դարձել նաև այն դրույթը, որի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է ընտրություններ և համագումարներ անցկացնեն ոչ թե երկու տարին մեկ, այլ չորս տարին մեկ:

Ինչպես նշեց նախարարը, նման դրույթը ոչ մի կերպ չի սահմանափակում ՀԿ-ների իրավունքները, չնայած որ նրանք հակառակն են պնդում, քանի որ չեն սահմանափակվում կազմակերպության վարչության գերագույն մարմնի առաջարկվող արտահերթ ժողովների անցկացման հնարավորությունները:

«Հասարակական կազմակերպությունների համար չափազանց ցավոտ հարց դարձավ ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկության ապահովման մասին առաջարկը: Կազմակերպությունները սկսեցին պնդել, որ նման փոփոխությունները խախտում են ՀՀ Սահմանադրությունը, կազմակերպությունների իրավունքներն ու շահերը, միջազգային նորմերը», - նշեց ՀՀ արդարադատության նախարարը:

Սակայն նախարարը հիշեցրեց, որ Եվրոպայի խորհրդի մի շարք որոշումների համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել և հրապարակել ֆինանսական հաշվետվություն, իսկ նման պահանջների խախտման դեպքում պետությունների վրա է դրվում համապատասխան միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը:

«Մենք պատրաստ ենք հասարակական կազմակերպությունների հետ քննարկել նրանց հուզող բոլոր հարցերը և գալ ընդհանուր որոշման», - ասաց Դանիելյանը:

Հայաստանի հասարակական կազմակերպությունները դժգոհություն են հայտնել կառավարության կողմից փոփոխությունների փաթեթի մշակման, քննարկման և հաստատման կարգի կապակցությամբ: Կազմակերպությունների կարծիքով, փոփոխությունները խախտում են ողջ գործընթացի թափանցիկությունը, իսկ օրինագիծը, հասարակական կազմակերպությունների կարծիքով, սպառնում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կայացմանը:

ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ Հայաստանում գրանցված է ավելի քան 3,2 հազար հասարակական կազմակերպություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: