478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կողմ է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի մշտական անդամակցությանը
14:23
26 Նոյեմբերի 2009

Հայաստանն աջակցում է ՄԱԿ ԱԽ-ում Ճապոնիայի մշտական անդամակցությանը, ասվում է Տոկիոյում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Նալբանդյանը Ճապոնիայի կառավարության հրավերով նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում:

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Միացյալ Ազգերի Կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ակտիվորեն աշխատել՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման արագ իրականացմանը՝ ներառյալ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամների քանակի ավելացումը:

Արտգործնախարարները պատրաստակամություն հայտնեցին նաև համագործակցել՝ ուղղված Եվրոպայում և ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շարունակական անվտանգության պահպանմանը:

Նալբանդյանն ու Օկադան կարծիքներ փոխանակեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Կողմերը ընդգծեցին, որ անհրաժեշտ է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Նախարարները քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են, մասնավորապես, երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ կարևորելով երկու երկրների գործարար օղակների միջև կապերը:

Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Ճապոնիային «Աջակցություն պաշտոնական զարգացմանը» ծրագրի շրջանակներում ցուցաբերվող հետևողական օգնության համար և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կշարունակվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։