484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետ է կոչ է արել կառավարության անդամներին մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
13:32
26 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել կառավարության անդամներին սեփական օրինակով քաղաքացիների զանգվածային մասնակցություն ապահովել Հայաստանում և Ղարաբաղում նախագծերի իրագործման համար կազմակերպված դրամահավաքին՝ «Հեռուստամարաթոն-2009»-ին, որն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին մեկնարկող հեռուստամարաթոնի կարգախոսն է` «Մեր Շուշին»: Հեռուստամարաթոնի լոգոն` Շուշիի խորհրդանիշ դարձած փողհարող պահապան հրեշտակը, որի փողից  հայկական եռագույնի զարդանախշեր են դուրս գալիս` ասես ազդարարելով քաղաքի վերածնունդը:

«Շուշիի վերականգնումը մեզ համար ազգային պատվի հարց է, այդ պատճառով մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել այդ դրամահավաքին, և կատարելով ներդրում՝ այդ գործընթացին մասնակցելու կոչ անել մեր հարազատներին և ընկերներին», - ասաց Սարգսյանի հինգշաբթի՝ բացելով կառավարության նիստը:

Միաժամանակ վարչապետն ընդգծեց, որ ինքը և իր ընտանիքը ևս կմասնակցեն դրամահավաքին, կկատարեն սեփական ներդրումը:

Վարչապետը նշեց, որ բոլոր պաշտոնատար անձինք սեփական օրինակով պետք է ոգեշնչեն իրենց աշխատակիցներին և շրջապատող մարդկանց:

«Կարծում եմ՝ դուք կհամաձայնեք, որ այդ դրամահավաքին մասնակցելը մեր քաղաքացիական պարտքն է, և ես ուզում եմ, որ այս տրամադրությունը դուք փոխանցեք ձեր կոլեկտիվներին», - ասաց նա՝ դիմելով կառավարության նիստերի դահլիճում ներկա գտնվողներին:

Հեռուստամարաթոնին ընդառաջ միայն Հայաստանում արդեն իսկ 20 հազարը գերազանցող նվիրատվություններ են իրականացվել: Հիմնադրամի տվյալների համաձայն՝ շուրջ 13 հազար մարդ հասցրել է կանխիկ նվիրատվություններ կատարել Հայփոստի բաժանմունքներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 7 հազարից ավելի բաժանորդներ ուղարկել են SMS-ներ 5555, 5556, 5557 կարճ համարներին և կատարել համպատասխանաբար 200, 600 և 1000 դրամի նվիրատվություն:

Հեռուստամարաթոնի ընթացքում կցուցադրվեն Հիմնադրամի աշխատանքների և անելիքների մասին պատմող տեսանյութեր, կհնչի հայկական երգուպարը, տաղավարի հյուրերը հանդես կգան կոչերով: Ինգա և Անուշ Արշակյանների կենդանի կատարմամբ կհնչի նաև օրըստօրե ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերող «Հեռուստամարաթոն 2009»-ին նվիրված`«Մենք ենք, մեր սարերը» երգը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում շուրջ 35 մլն դոլարի նվիրատվություններ հավաքեց, ինչը երկու անգամ գերազանցում է 2007թ.-ի ցուցանիշը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: