484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2009»-ը մեկնարկում է նոյեմբերի 26-ի երեկոյան
10:20
26 Նոյեմբերի 2009

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագծերի իրագործմանն ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2009»-ը մեկնարկում է նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, չորեքշաբթի հաղորդել է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Համազգային նվիրատվության 12-րդ հեռուստամարաթոնին մնացել են հաշված ժամեր: Հանրային Առաջին, Շանթ և Արմենիա հեռուստաալիքների ուղիղ եթերով այն կհեռարձակվի նոյեմբերի 26-ի երեկոյան ժամը 20:00-ից և կտևի 12 ժամ: Հեռուստամարաթոնը կաբելային, արբանյակային ու ինտերնետ կապով կսփռվի բոլոր մայրցամաքներով», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հեռուստամարաթոնին ընդառաջ միայն Հայաստանում արդեն իսկ 20 հազարը գերազանցող նվիրատվություններ են իրականացվել: Հիմնադրամի տվյալների համաձայն՝ շուրջ 13 հազար մարդ հասցրել է կանխիկ նվիրատվություններ կատարել Հայփոստի բաժանմունքներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 7 հազարից ավելի բաժանորդներ ուղարկել են SMS-ներ 5555, 5556, 5557 կարճ համարներին և կատարել համպատասխանաբար 200, 600 և 1000 դրամի նվիրատվություն:

Մոտ 500 կազմակերպություններ, կառույցներ և անհատներ կատարել են բանկային փոխանցումներ, իսկ շատերն էլ այցելել են Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ` իրենց նվիրատվությունները տեղում մուտք անելու:

«Իր ստեղծումից ի վեր Հիմնադրամը երբեք նվիրատուների այսքան հզոր բանակ չի ունեցել հայրենիքում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հեռուստամարաթոնի կարգախոսն է` «Մեր Շուշին»: Հեռուստամարաթոնի լոգոն` Շուշիի խորհրդանիշ դարձած փողհարող պահապան հրեշտակը, որի փողից  հայկական եռագույնի զարդանախշեր են դուրս գալիս` ասես ազդարարելով քաղաքի վերածնունդը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է, որ հիմնադրամը քաղաքական կառույց չէ և ունի հստակ առաքելություն` համախմբել համայն հայությանը հայրենիքի շենացման վեհ գաղափարի շուրջ:

«Դժվար է պատկերացնել, որ աշխարհում կգտնվի մեկ հայ` անկախ իր քաղաքական հայացքներից կամ դիրքորոշումից, ով կցանկանա տեսնել Հայաստանն ու Արցախն անմխիթար ու անշեն վիճակում: Եթե աշխարհասփյուռ 10 միլիոն հայերից յուրաքանչյուրն ամիսը  մեկ դոլար էլ նվիրաբերի, ուրեմն տարեկան առնվազն 120 միլիոն դոլար կունենանք: Մտածեք այս մասին, երբ նոյեմբերի 26-ին կդիտեք «Հեռուստամարաթոնը», - ասել է Վարդանյանը:

Հեռուստամարաթոնի ընթացքում կցուցադրվեն Հիմնադրամի աշխատանքների և անելիքների մասին պատմող տեսանյութեր, կհնչի հայկական երգուպարը, տաղավարի հյուրերը հանդես կգան կոչերով: Ինգա և Անուշ Արշակյանների կենդանի կատարմամբ կհնչի նաև օրըստօրե ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերող «Հեռուստամարաթոն 2009»-ին նվիրված`«Մենք ենք, մեր սարերը» երգը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում շուրջ 35 մլն դոլարի նվիրատվություններ հավաքեց, ինչը երկու անգամ գերազանցում է 2007թ.-ի ցուցանիշը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: