486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները ցանկանում են համալրել ՀՀԿ շարքերը
18:12
25 Նոյեմբերի 2009

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և կառավարություն աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում են ներկայացրել, տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Նրանք ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում են ներկայացրել նախօրեին: Որոշումը կընդունվի կուսակցության գործադիր կոմիտեի կողմից մեկ-երկու օրվա ընթացքում: Կարծում եմ, որ որոշումը կընդունվի մինչև համագումարը, որը կանցկացվի նոյեմբերի 28-ին»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Շարմազանովը:

Նոյեմբերի 16-ին ՀՀԿ-ին է անդամագրվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀԿ-ն գրանցվել է 1991-ին։ 1990-97թթ. այն ղեկավարել է Աշոտ Նավասարդյանը։ 2000-2007թթ. կուսակցության վարչության նախագահ է դարձել կառավարության  նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, ով 2000 թ.-ից զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: Մարգարյանի մահվանից հետո ՀՀԿ-ն ղեկավարեց Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 65 մանդատ, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ևս կուսակցության անդամ է: ՀՀ կառավարության նախարարների մեծամասնությունն իշխող կուսակցության անդամ են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։