486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է Ղազախստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահի հետ համագործակցել. ԱԳՆ
18:00
25 Նոյեմբերի 2009

Հայաստանը շահագրգիռ է և պատրաստ սերտորեն համագործակցելու Ղազախստանի հետ, որին 2010 թ.-ին կանցնի ԵԱՀԿ նախագահությունը, ասաց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի պետ Վիկտոր Բիյագովը:

«Մենք հերթական անգամ վստահություն ենք հայտնում ԵԱՀԿ նախագահի անկողմնակալ, չեզոք և հավասարակշռված դիրքորոշման հարցում»,- չորեքշաբթի Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպված «Ղազախստանի հանրապետության առաջիկա նախագահությունը ԵԱՀԿ-ում. Հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով սեմինարի ժամանակ ասաց Բիյագովը:

Բիյագովը նշեց, որ Հայաստանը սատարել է Ղազախստանի՝ ԱՊՀ իր գործընկերոջ թեկնածությունը ԵԱՀԿ նախագահող երկրի պաշտոնում, և հետևողական է եղել տվյալ նախաձեռնության իրագործման հարցում:   

«Կազմակերպության գոյության ընթացքում առաջին անգամ այն գլխավորելու է մի երկիր, որը շուրջ 20 տարի առաջ դեռևս ԽՍՀՄ մի մասն էր և որը նման կարճ ժամանակահատվածում հասարակության բոլոր ոլորտներում բարեփոխումների ուղի է անցել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս մասին է վկայում այն փաստը, որ ԵԱՀԿ 55 անդամներ Ղազախստանին են վստահել նախագահությունը:  

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հայաստանը ԵԱՀԿ դիտում է որպես տարածաշրջանային կազմակերպության, որն ապահովում է անվտանգություն ու կայունություն եվրաատլանտիկ տարածությունում մասնակից-պետությունների միջև համերաշխության որոշումների մշակման և երկխոսության հիման վրա:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս համագործակցությանը ԵԱՀԿ շրջանակներում բոլոր երեք չափումներում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդասիրական՝ անհրաժեշտ համարելով հավասարակշռված ու համակարգված ջանքեր ապահովել բոլոր երեք ուղղություններում»,- պարզաբանեց նա:  

Բիյագովն ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ-ն առանցքային դեր է խազում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:   

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը և վստահ ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է բացառապես տվյալ ձևաչափում ընթանան»,- ասաց դիվանագետը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։