484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հատուկ կարևորություն է տալիս Երևանի օդանավակայանի նոր համալիրի շինարարությանն ու փոստային կապի զարգացմանը
17:08
25 Նոյեմբերի 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ հանդիպման ժամանակ հատուկ կարևորություն է տվել Երևանի օդանավակայանի նոր համալիրի շինարարությանը, փոստային կապի և գյուղատնտեսության զարգացմանը, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հայաստանում հայագի արգենտինացի գործարար Էդուրադո Էռնեկյանին է պատկանում հայկական «Կոնվերսբանկի» 95 տոկոսը, նրա կոնցեսիոն կառավարման տակ են «Զվարթնոց» օդանավակայանն ու ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը:   

«Էռնեկյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Նա ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նախատեսված ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011 թ. տարեկան սպասարկել շուրջ 3 մլն ուղևորի, ինչպես նաև փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը` որակյալ ծառայություններ մատուցելու մեր քաղաքացիներին հանրապետության թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերում:

Նախագահ Սարգսյանը հատուկ կարևորություն է տվել ֆերմերային և սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է նորարարության և թարմ գաղափարների ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:

«Ժամանակակից տեխնոլոգիաների, թարմ մտահղացումների ու նոր լուծումների ներդրումը գյուղատնտեսության բնագավառում իր հետևից կարող է տանել այլ ոլորտների զարգացումը ևս և լավ հիմքեր կստեղծի  գյուղական համայնքների ընդհանուր զարգացման համար»,- նշել է Սերժ Սարգսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: