480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Երևանում հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ վրացական իշխանությունների անգործության դեմ բողոքի ակցիա անցկացվեց
17:27
24 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում հայկական եկեղեցիների և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ  վրացական իշխանությունների անգործության դեմ բողոքի ակցիա է անցկացրել հայ երիտասարդությունը:

«Մեր ակցիան ուղղված է ոչ թե Վրաստանի ժողովրդի, այլ վրացական իշխանությունների ու եկեղեցու դեմ, այն ոտնձգության դեմ, որ նրանց կողմից կատարվում է Հայ Առաքելական եկեղեցու և հայկական մշակույթի հանդեպ: Այս ակցիայի հիմնական նպատակն այն է, որ կոչ անենք վրացական իշխանություններին ու վրացական եկեղեցուն՝ ետ կանգնել անցկացվող քաղաքականությունից, և մենք փորձում ենք այս ակցիայի օգնությամբ տեղի ունեցող գործընթացների վրա հրավիրել վրացական հասարակության ուշադրությունը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մկրտչյանը:

Թբիլիսիում ավերվում է 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցու շենքը: Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ու Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները՝ վիրահայերի ազգային-եկեղեցական կյանքի նորմալ կազմակերպման և հայկական սրբությունների հուսալի պահպանության նպատակով:

Կազմակերպիչների գնահատականներով՝ ակցիային մասնակցել է շուրջ 1000 մարդ տարբեր հասարակական կազմակերպություններից և ուսանողական խորհուրդներից:

«Ոչ անտարբերությանը», «Վերադարձրեք մեր եկեղեցիները», «Վրացիներ, դուք քրիստոնյա եք» կարգախոսերով ակցիաների մասնակցիները երթով անցան Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտով և դեսպանին հանձնեցին Վրաստանի իշխանություններին ու վրացական եկեղեցուն հասցեագրված ուղերձը:  

Համանման ուղերձ կազմակերպիչները մտադիր էին փոխանցել ՄԱԿ-ում հայկական ներկայացուցչությանը, սակայն քաղաքապետարանն արգելել է երիտասարդության երթը Երևանում ՄԱԿ-ի շենքի մոտ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: