486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել մինչև հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը. ընդդիմություն
14:55
24 Նոյեմբերի 2009

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել մինչև հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Ամենասկզբից մեր կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Ժամանակին պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն միաժամանակ դիմանալ երկու մարտահրավերների ճնշմանը, այդ պատճառով համաշխարհային հանրության հետ միասին որոշվել է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ինչից հետո հնարավոր կլինի լուծել ղարաբաղյան խնդիրը», - տեղեկացրեց Մարտիրոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, ինչպես և կանխատեսվում էր, նոյեմբերի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի մյունխենյան հանդիպման ժամանակ կողմերը չեն հասել էական արդյունքների, ավելին՝ չի ստորագրվել որևէ պայմանագիր:

«Հայաստանի իշխանությունները չէին կարող գնալ նման քայլի և ստորագրել որևէ պայմանագիր, քանի որ դա ավելի շատ խնդիրներ կստեղծեր իշխանությունը պահպանելու տեսակետից»,- ավելացրեց պատգամավորը:

Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ազատագրված բոլոր շրջանների վերադարձը, բացի Լաչինի միջանցքից՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման փոխարեն:

Միաժամանակ «Ժառանգության» ղեկավարն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար կլինի առանց բանակցային գործընթացում օրինական կերպով ընտրված ԼՂՀ իշխանությունների մասնակցության:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը՝ բանակցությունների ձախողման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հնարավոր ճանաչման մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ այդ քայլը պետք է արվեր դեռևս 1990թ.-ի սկզբին, իսկ այժմ դա պարզապես անհրաժեշտ է:

«Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Հայաստանն ու ԼՂՀ-ն ավելի կուժեղացնեն իրենց դիրքերը միջազգային ասպարեզում՝ դառնալով ավելի ուժեղ և զարգացած», - հայտարարեց քաղաքական գործիչը:

Միաժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և դեմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ համարելով, որ դրանք պարունակում են որոշ հակահայկական կետեր, որոնք անընդունելի են Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։