486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող ընդդիմադիր թերթի խմբագիրը կմասնակցի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին
13:31
24 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և Երևանում 2008 թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, փաստաթղթեր է ներկայացրել, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի 10-րդ ընտրատարածքից որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու գրանցվելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը:

Այսպիսով, 10-րդ ընտրատարածքի պատգամավորների թեկնածուների թիվը հասել է յոթի: Նրանց թվում են չորս անկուսակցական՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, և կուսակցությունների երեք ներկայացուցիչ՝ Արա Սիմոնյանը՝ «Ազգային միաբանությունից», Ռաֆայել Այվազյանը՝ Դաշնակցությունից և Դավիթ Հակոբյանը՝ Հայաստանի Մարքսիստական կուսակցությունից:

ԿԸՀ-ի՝ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ սեպտեմբերի 7-ին 10-րդ ընտրատարածքից մեծամասնական համակարգով ազգային ժողովի պատգմավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը կամավոր վայր է դրել պատգամավորական լիազորությունները: Խոշոր ձեռներեց և խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ։2009թ. սեպտեմբերի 1-ին Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Որպես կասեցման միջոց ընտրվել է կալանքը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար խոսքերով, պատգամավորների թեկնածուների փաստաթղթերի  ընդունումն իրականացվում է մինչև նոյեմբեր 26-ը, իսկ դեկտեմբերի 1-6-ը կանցկացվի թեկնածուների գրանցումը:

Այժմ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կատարելու և իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Փաշինյանի հանդեպ դատավարություն է ընթանում: Կոնգրեսը որոշել է չմասնակցել խորհրդարանի լրացուցիչ ընտրություններին և չսատարել ոչ մի թեկնածուի, բացառությամբ այն դեպքերի, «երբ դա կարող է նպաստել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքների վերականգնմանը»:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: