486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը բարձր են գնահատում միջխորհրդարանական համագործակցությունը
12:09
24 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը բարձր են գնահատում երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում:

Զրուցակիցները կարևորել են երկու դաշնակից երկրների խորհրդարանների փոխգործակցությունը, որը համալրում է ՀՀ և ՌԴ նախագահների բարձր մակարդակով իրականացվող քաղաքական երկխոսությունը:

Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ զորակցությունը, որի համար հայտնել է հայկական կողմի երախտագիտությունը: Այդ համատեքստում նա կարևորել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված արտոնյալ վարկը, որն օժանդակեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներին դիմագրավելուն:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրակրկիտ քննարկել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հարցերը: Նրանք բարձր են գնահատել խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի, Արցախի հիմնախնդրի շուրջ:

Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ամիսների ընթացքում ՌԴ Պետական դումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: