484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից է. Բորդյուժա
12:01
24 Նոյեմբերի 2009

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է, երեքշաբթի Երևանում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«Կլոր սեղանի առաջին նիստը մենք կազմակերպել ենք Երևանում ոչ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը այբբենական կարգով գլխավորում է ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների ցանկը, այլ այն պատճառով, որ հանրապետությունը Կազմակերպության ամենաակտիվ անդամներից է, ինչի մասին է վկայում ՀԱՊԿ-ում հանրապետության հաջող նախագահությունը, որի ընթացքում իրագործվեցին մի շարք հետաքրքիր և արդյունավետ նախաձեռնություններ և առաջարկներ», - ասաց Բորդյուժան:

Նրա խոսքերով, հենց այդ ընթացքում ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը ձեռք բերեցին իրական ուրվագիծ՝ անցնելով ստեղծման գաղափարից մինչև Ղազախստանում հոկտեմբերին տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժությունների ճանապարհը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ կլոր սեղանի նիստը նվիրված է իրավիճակի, միտումների և զարգացման ուսումնասիրությանը ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբներում:

«Միջոցառման նպատակն է ծանոթանալ պետությունների քաղաքական վերնախավերի, գիտնականների, քաղաքագետների, անկախ փորձագետների կարծիքներին, գնահատականներին և կանխատեսումներին տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման շուրջ՝ ժամանակակից  մարտահրավերների և սպառնալիքների դիմակայմանն ուղղված լրացուցիչ քայլերի հարցում ավելի հստակ կողմնորոշվելու համար», - նշեց Բորդյուժան:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քաղաքագետներ, փորձագետներ, Հայաստանի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտների և վերլուծական կենտրոնների, ՀԱՊԿ-ի ինստիտուտի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման կանխատեսումներն ու գնահատականները, ինչպես նաև՝ տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հեռանկարները և դրա հնարավորությունները՝ Հայաստանի ազգային շահերն ապահովելու գործում:

Կլոր սեղանը կազմակերպվել և անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հասարակական կառույցների, ՀԱՊԿ ինստիտուտի նախաձեռնությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, իրավիճակի գնահատման և դրա զարգացման կանխատեսման շուրջ պետական կառույցների, քաղաքագիտական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների միջև կարծիքների կանոնավոր փոխանակումը Կազմակերպության համաձայնեցված տեղեկատվական քաղաքականության կարևոր տարրն է, որի անհրաժեշտության մասին պայմանավորվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։