482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծումը հնարավոր չէ առանց Ղարաբաղի մասնակցության. ՀՀԿ խմբակցության քարտուղար
20:05
23 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծումը հնարավոր չէ առանց Ղարաբաղի մասնակցության:

Նրա խոսքերով, հայկական կողմը հստակ հայտարարում է այս մասին, որ համանման կարծիք ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչերը: 

«Կարգավորման բանալիները գտնվում են Ստեփանակերտում: Իրատեսական չէ խոսել շրջանակային համաձայնագրերի, վերջնական հիմնարար պայմանագրի մասին, քանի դեռ մեր գործընկերները չեն հասկանա, որ այդ խնդիրը վերջնականորեն չի կարող լուծվել առանց ԼՂՀ մասնակցության»,- ասաց Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
 
Խոսելով նոյեմբերի 22 Մյունխենում ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների մասին՝ Շարմազանովը նշեց, եր համանախագահները առաջընթաց են արձանագրել, և իրենք կողմերը հայտարարել են, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:  

«Կարևորն այն է, որ խնդիրը պետք է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով, հակառակ ադրբեջանական կողմին և նրա նախագահին, ով մինչև հանդիպումը հանդես է եկել ռազմատենչ հռետորությամբ»,- նշեց խմբակցության քարտուղարը:  

Նրա խոսքերով, այդ հանդիպման ժամանակ նորությունն այն էր, որ համանախագահները հստակ գնահատական տվեցին նախագահ Ալիևի ապակառուցողական հայտարարություններին և նշեցին, որ խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:  

«Ամերիկացի համանախագահը կոչ արեց զերծ մնալ արմատական հայտարարություններից, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը երբեք հանդես չի եկել նման հայտարարություններով և մշտապես գտնվել է կառուցողական դաշտում, լինելով խաղաղ քաղաքական կարգավորման կողմնակից, պարզ է, որ այդ գնահատականները ուղղված էին Ալիևի հասցեին»,- ասաց Շարմազանովը:  

Նրա խոսքերով, Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմը հստակ դիրքորոշում է զբաղեցնում, և պատահական չէ, որ եվրոպական և ռուսական ԶԼՄ-ները կարևորագույն հացրերի շարքում նշում են  ԼՂՀ կարգավիճակի հարցը հանրաքվեի միջոցով:

«Բոլորը համոզվեցին հայկական կողմի և ՀՀ նախագահի հայտարարությունների ճշմարտացիության մեջ այն մասին, որ կարգավիճակը կարևորագույն հարցն է»,- նշեց խմբակցության քարտուղարը:

Շարմազանովը կարծում է, որ Բաքվի «նյարդային» հայտարարությունները գալիս են նրանից, որ հարցի լուծման գործընթացը Ադրբեջանի սպասած սցենարով չի գոնւմ:

Նա կարծում է նաև, որ հիմք չկա ենթադրելու, որ հայկական կողմը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում կենթարկվի Ղարաբաղի առնչությամբ գործադրվող ճնշմանը: 

«Հայկական կողմը շատ հստակ դիրքորոշում է պահպանում: Ավելին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս հայտարարեց խորհրդարանում, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ է կառուցում ինչպես հավասարը հավասարի»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը նույնպես հայտարարում է Ղարաբաղյան հակամարտության խնդրի և հայ-թուրքական կարգավորման գործընթացի միջև որևէ կապի բացակայության մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: