481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը բանակցային գործընթացի տապալման և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
18:21
23 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը բանակցային գործընթացի տապալման և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները:

Կիրակի Մյունխենում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով, որոնցում չի բացառել Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական լուծման հնարավորությունը:

«Հայաստանը բազմիցս նշել է, որ որքան էլ նման հայտարարությունները նախատեսված չլինեին ներքին լսարանի համար, դրանք հազիվ թե բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար»,- Ֆարմանյանի խոսքերը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դարձյալ վկայում են Բաքվի կործանարար դիրքորոշման մասին»,- ասաց նախագահի մամուլի քարտուղարը:
 
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճը, բնականաբար, ամենաանցանկալի ելքն է ինչպես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: 

Նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ Հայաստանը չի կարող անտարբեր մնալ ԼՂՀ ժողովրդի ճակատագրի հանդեպ, և հենց այդ պատճառով է, որ ՀՀ նախագահը և այլ պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ Երևանը պատասխանատու է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

Նրա խոսքերով, աշխարհում կան դեպքերի նման զարգացման պարագայում գործողությունների ընդունված ձևեր, մասնավորապես, Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը դրանից բխող բոլոր հետևանքներով: Նա հավելեց, որ Հայաստանը կարող է նաև Լեռնային Ղարաբաղի հետ փոխօգնության պայմանագիր կնքել: 

«Կան տարբեր ձևեր, և ես վստահ եմ, որ Հայաստանը կօգտվի տվյալ տարբերակներից կամ առանձին-առանձին, կամ բոլորից միանգամից»,- ասաց Ֆարմանյանը: Նա նշեց նաև, որ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը միայն այն պատճառով, որ չխոչընդոտի խաղաղ բանակցություններին:   

«Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն և սկսվեն ռազմական գործողություններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- ասաց Ֆարմանյանը:

Նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ իրականությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և Հայաստանը միշտ հայտարարել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում:

«Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հիմնահարցի խաղաղ ու համապարփակ լուծման հասնել»,- ասաց Ֆարմանյանը:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: