486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիում հայկական եկեղեցու փլուզման փաստը վրացական իշխանությունների հանցավոր անգործության արդյունք է. «Երկիր» միություն
16:58
23 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը Թբիլիսիում հայկական եկեղեցու փլուզման փաստը վրացական իշխանությունների հանցավոր անգործության արդյունք է համարում:

«Երկիր միությունը գնահատում է 2009թ. նոյեմբերի 19-ին Թիֆլիս քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցու փլուզման փաստը որպես վրացական իշխանությունների հանցավոր անգործության օրինաչափ արդյունք և երկրի հայ փոքրամասնության նկատմամբ իրականավող խտրական քաղաքականության հերթական դրսևորում»,- ասված է միության տրամադրած հաղորդագրության մեջ:

Միությունից նշում են, որ տարիներ շարունակ միտումնավոր ձգձգելով Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի և հայոց եկեղեցիների վերադարձման հարցերի լուծումը` Վրաստանի կառավարությունը բացահայտորեն արհամարհում է Վիրահայոց թեմի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի իշխանությունների, հայաստանյան և սփյուռքի ոչ-կառավարական կազմակերպությունների բազմաթիվ դիմումները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերն ու հանձնարարականները` դրանով բացահայտ մարտահրավեր նետելով ոչ միայն իր երկրի հայ քաղաքացիներին, այլ նաև տարածաշրջանի խաղաղության, կայունության ու ժողովրդավարական զարգացման խնդիրներով շահագրգիռ պետություններին ու միջազգային կառույցներին:

«Երկիր» միությունն արձանագրում է, որ վրացական իշխանությունների կողմից իրականացվող հայ բնակչության, որպես փոքրամասնություն կարգավիճակից բխող,  կենսական խնդիրների անտեսման քաղաքականությունը միմիայն հանգեցնելու է ինչպես վիրահայության, այնպես էլ հայության շրջանում հիասթափության և դժգոհության տրամադրություններ ուժեղացմանը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Երկիր» միությունը միանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդի կոչին` ուղղված Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման և հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: