484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել են ՀՀ Սահմանադրական դատարան
11:09
23 Նոյեմբերի 2009

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ներկայացվել են ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ), շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:

«Մեկ ամսվա ընթացքում պետք է գումարվի ՍԴ լիագումար նիստ, որի ժամանակ կորոշվի արձանագրությունների քննարկման ամսաթիվը», - ասել է Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ լիագումար նիստի ժամանակ կորոշվի նաև քննարկումների բաց կամ փակ լինելու մասին հարցը:

ՀՀ Սահմանադրության և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահը  միջազգային  պայմանագիրը ներկայացնում է սահմանադրական դատարան՝ պայմանագրում  ամրագրված  պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանելու  հարցը  որոշելու համար։ Քննարկումների արդյունքում Սահմանադրական դատարանը ընդունում է որոշում, որը փոխանցվում է երկրի նախագահին:

Սահմանադրական դատարանի որոշումը  ստանալուց հետո, եթե դրանով սահմանվում է, որ տվյալ միջազգային պայմանագրով ամրագրված  պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, Հանրապետության նախագահը  տվյալ  պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  վավերացմանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՀՀ ԱԺ խոսնակի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը, ՀՀ ԱԺ փաստաթղթերը փոխանցելուց հետո հարցը կներառվի հերթական նիստի օրակարգ կամ կքննարկվի ՀՀ ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ:

Արձանագրությունները Թուրքիայի մենջլիս (խորհրդարան) ստացվել են հոկտեմբերի 21-ին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։