483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Խոսրովի արգելոցի տնօրենի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
14:52
20 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունը բացահայտվել է, ուրբաթ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հովհաննես Թամամյանը:

Հայաստանում ամենահայտնի Խոսրովի արգելոցի տնօրեն 51-ամյա Սամվել Շաբոյանը սպանվել է չորեքշաբթի ուշ գիշերը Երևանում: Շաբոյանի մեքենայի ուղղությամբ կրակահերթ է բացվել կողքից ընթացող ավտոմեքենայից:

«Այս պահի դրությամբ հանցագործությունը որպես այդպիսին ամբողջովին բացահայտվել է, հանցագործության գործիքն առգրավված է, նախաքննությունը շարունակվում է», - ասաց Թամամյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով` սա այն բացառիկ դեպքերից է, երբ օպերատիվ աշխատանքի արդյունքում հանցագործությունը շատ շուտ բացահայտվել է, և նրա բոլոր մասնակիցները, ինչպես նաև սպանության գործիքը հայտնաբերված են:

«Այս պահի դրությամբ հայտնաբերվել են հանցագործության երկու մասնակիցները՝ կատարողն ու ավտոմեքենայի վարորդը: Կատարողը 1978 թ.-ին ծնված Կարեն Պետրոսյանն է, ով բնակվում է Վեդիում, իսկ վարորդը Երևանի բնակիչ Վահրամ Խաչատրյանն է», - պարզաբանեց նա:

Թամամյանը պարզաբանեց նաև, թե ինչ պատճառներով էր սպանվածի դին տեղափոխվել Երևանից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հիվանդանոց:

«Ահազանգը ստացվել է Արտաշատից: Գնդակոծված մեքենայի վարորդը մահափորձից անմիջապես հետո ուղևորվել է Արտաշատ, որտեղ և հայտարարել է հանցագործության մասին», - ասաց նա՝ ավելացնելով, որ միայն նախաքննության ընթացքում հնարավոր կլինի պատասխանել այն հարցին, թե ինչու էր մարմինը տեղափոխվել Արտաշատ:

Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի առաջին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի առաջին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը) հատկանիշներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։