478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տնտեսական անկումը 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 17,5 տոկոս
14:17
20 Նոյեմբերի 2009

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2009թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կրճատվել է 17,5 տոկոսով։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 2466,3 մլրդ դրամ (6366,4 մլն դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  գրանցվել է սպառողական գնաճ 3 տոկոսով: Միաժամանակ հոկտեմբերին, 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է տվյալ ցուցանիշի աճ 3,2տոկոսով։

Հայաստանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 2,7 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում 525 միլիարդ դրամի (1355,3 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը 11,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3221,6 մլն դոլար (1128,8 միլիարդ դրամ)՝ 2008թ. Ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 31 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն` 2009թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 9,2 տոկոսի չափով։ (1 դոլարը – 387,39  դրամ է):-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: