487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+4
Եղանակը Երևանում
Հայ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննիչը
19:51
19 Նոյեմբերի 2009

Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Նախաքննությամբ  ձեռք բերված ապացույցների համաձայն՝ քննիչ Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող  Ա.Թովմասյանի խափանման միջոցը դատավարական ղեկավարում իրականացնող  դատախազի միջոցով փոփոխելու, գործի վարույթը կարճելու՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար 2009 թվականի նոյեմբերի 4-ին նրանից պահանջել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Սահակյանը Ա.Թովմասյանից պահանջված գումարի մի մասը՝ 600 ԱՄՆ դոլարը, ստացել է նոյեմբերի 4-ին իսկ կաշառքի մնացած մասը՝ 1400 ԱՄՆ դոլարը, ստացել է 2009 թվականի նոյեմբերի 18-ին:

Հաղորդագրության համաձայն՝ գումարը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով  կասեցվել է  Ա.Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գնել Մանուկյանի լիազորությունները՝ մինչև քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։