486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ կանցկացվի
15:52
19 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ կանցկացվի, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

Միամսյակը, որը Հայաստանում անցկացվում է ավանդաբար արդեն 4-րդ տարին անընդնմեջ, նվիրված է դեկտեմբերի 3-ին նշվող հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

«Հաշվի առնելով այն, որ հաշմանդամների խնդիրները միայն նրանց անձնական և ընտանեկան խնդիրները չեն, այլ յուրաքանչյուր քաղաքացունը, նախարարությունը Հաշմանդամների հարցերի ազգային հանձնաժողովի հետ մեկտեղ հայտարարել է հաշմանդամների իրավունքների պաշտպանության և իրազեկման միամսյակ»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բաղդասարյանը:

Ընդ որում նա պարզաբանեց, որ համապատասխան օրենսդրական փաստաթղթերի և որոշակի ծրագրերի իրականացման աշխատանքները մշտապես են կատարվում, այլ ոչ թե միայն միամսյակի շրջանակներում: 

«Հայաստանում գործում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ազգային ռազմավարությունը մինչև 2015 թ.-ը, բացի այդ ամեն տարի մշակվում են տարեկան հասցեակիր ծրագրեր, որոնց շրջանակներում նախարարությունը տվյալ ոլորտում գործող  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան միջոցառումներ է անցկացնում»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքերով՝ մշակվում է «Հաշմանդամների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներգրավվածության մասին» նոր օրինագիծ, որը միամսյակի շրջանակներում կքննարկվի հասարակական կազմակերպությունների հետ, «քանի որ ճիշտ չի իրականացնել որևէ գործունեություն այդ ոլորտում առանց հենց իրենց՝ հաշմանդամների մասնակցության»:  

«Հաշմանդամների հիմնական խնդիրներից մեկը, որը բոլոր շահագրգիռ կառույցների հետ քննարկման առարկա է, հասանելիության պայմաններ չապահովելն է, ինչը հաշմանդամների հասարակություն ինտեգրվելու, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորության գլխավոր նախապայմանն է»,- ընդգծեց նա:

Խոսելով միամսյակի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ հասարակությունում իրազեկման մակարդակի բարձրացման համար այդ թեմայով քննարկումներ կկազմակերպվեն հասարակության մեջ հաշմանդամների հանդեպ նոր մոտեցումների ձևավորման հերթական քայլը կատարելու նպատակով:

«Հայ գործատուներին կներկայացվի այս ոլորտում դրական փորձ հաշմանդամների հնարավորությունների դրսևորման համար»,- հավելեց նա:

Միամսյակի շրջանակներում կհրատարակվեն և կտարածվեն տարբեր պաստառներ, գրքույկներ և օրացույցներ, կանցկացվեն հանրային ակցիաներ և կներկայացվեն թեմատիկ ֆիլմեր ու տեսահոլովակներ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ և կլոր սեղաններ հասարակությունում հաշմանդամների խնդիրների մասին իրազեկման բարձրացման նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է 177 հազար հաշմանդամ ընթացիկ տարվա հունվար ամսի տվյալների 170 հազարի դիմաց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: