487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Լեհաստանի վերահսկիչ պալատները համագործակցության պայմանագիր են ստորագրել
14:55
19 Նոյեմբերի 2009

Հայաստանի վերահսկիչն պալատն ու Լեհաստանի գերագույն վերահսկիչ պալատը հինգշաբթի Երևանում համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Պայմանագրով նախատեսվում է երկու մարմինների միջև փորձի փոխանակում, մասնագիտական պատրաստում և վերապատրաստում, ինչպես նաև համատեղ ստուգումների, սեմինարների, կոնֆերանսների և խորհրատվությունների անցկացում:

Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստորագրման արարողության ժամանակ նշեց, որ այդ պայմանագիրը մարտին Լեհաստան կատարած այցի ընթացքում ստորագրված մտադրությունների մասին արձանագրության բնական զարգացումն է:

Նա նաև տեղեկացրեց, որ համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ 2010 թ.-ին ծրագրվում է Հայաստանում համատեղ բնապահպանական հսկողությաւն անցկացնել:

«Լեհաստանի վերահսկիչ պալատն այս ոլորտում մեծ փորձ ունի, և այն համարվում է լավագույն կառույցը, որը Եվրոպայում վերահսկողություն է իրականացնում բնապահպանության ոլորտում», - նշեց Զաքարյանը:

Նա ավելացրեց, որ համատեղ ստուգումների անցկացման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գերմանիայի և Ռուսաստանի համապատասխան մարմինների արդեն, և շուտով նման պայմանավորվածություն կստորագրի նաև Նիդեռլանդների հետ:

Գերմանիայի հետ համատեղ վերահսկում կիրականացվի ճանապարհաշինության ոլորտում, իսկ Ռուսաստանի հետ վերահսկում կիրականացվի բյուջեից հատկացված՝ Հայաստանի սահմանային զորքերի համար նախատեսված միջոցների օգտագործման կապակցությամբ:

Զաքարյանի խոսքերով, հոլանդացի գործընկերների հետ ծրագրվում է վերահսկողություն իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում:

Լեհաստանի գերագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Եժիրսկին, ով Գերագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության (EUROSAI) ղեկավարն է, իր հերթին նշեց, որ EUROSAI-ը երկկողմ և բազմակողմ ստուգումների անցկացման մեծ փորձ ունի:

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ EUROSAI-ն աշխատում է կազմակերպության անդամ-երկրների վերահսկիչ պալատներում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ, որոնք հավանության են արժանացել Ֆինանսական վերահսկողության գերագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։