486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-5
Եղանակը Երևանում
Հայ
Չորեքշաբթի Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների հայտնի ֆիլմերի միջազգային կինոփառատոնը
10:38
19 Նոյեմբերի 2009

Չորեքշաբթի Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների «Կինո. բաց սահմաններ» հանրահայտ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:

«Սովէքսպորտֆիլմ» ընկերության կողմից կազմակերպված փառատոնն անցկացվում է նոյեմբերի 1-30-ը Ուկրաինայում, Հայաստանում և Ղազախստանում: Փառատոնն անցկացվում է ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը ներառված է այն մի քանի երկրների կազմում, որտեղ կանցկացվի փառատոնը, և որքան շատ լինել նման փառատոներ, այնքան ավելի լավ», - կինոփառատոնի բացման ժամանակ լրագրողներին է ասել հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը:

Հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանն իր հերթին նշել է, որ փառատոնը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՊՀ տարածքում գոյություն ունի ընդհանուր մշակութային տարածք: «Բարեբախտաբար նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվում է բնակչություն, որը մտածում է նույն ձևով, սիրում է նույն ձևով, զարմանում և կարեկցում է նույն ձևով», - ասել է նա:

Գալստյանն ավելացրել է, որ դա է վկայում նաև այն փաստը, որ իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, լինելով Հայաստանի, Ֆրանսիայի և Նորվեգիայի համատեղ արտադրությունն ու ավելի շատ ուղղվածություն ունենալով դեպի Եվրոպա, մեծ պահանջարկ է վայելում նաև ԱՊՀ-ում:

«Սովէքսպորտֆիլմ» ընկերության առաջատար փորձագետ Դմիտրի Կաբանովը հույս է հայտնել, որ ներկայացված ֆիլմերը դուրս կգան հայ հանդիսատեսին՝ նշելով, որ ծրագրի մեջ ներառված ռուսական ֆիլմերը 2008 թ.-ին ներառվել են կինովարձույթի լավագույն-25-ում:

Խոսելով նախկին ԽՍՀՄ երկրների կինեմատոգրաֆի խնդիրների մասին՝ կինոփառատոնի մասնակիցներն ընդգծել են, որ մեծամասամբ դրանք նույնն են: Նրանց խոսքերով, գլխավոր խնդիրն է կինովարձույթի բացակայությունը, որը ողողված է ամերիկյան ֆիլմերով, սերիալներով:

Հենց կինովարձույթի բացակայությամբ են մասնագետները բացատրում են նկարահանվող հայրենական ֆիլմերի քիչ քանակությունը, որի բնական հետևանքն է երիտասարդ ռեժիսորների և դերասանների ինքնահաստատման դժվարությունը: «Երիտասարդ դերասանին դժվար է ինչ-որ բանի հասնել ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում», - նշել է ռուս դերասանուհի Յանինա Կալգանովան:

Ռոման Բալայանի կարծիքով, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար խոշոր ներդրումներ են անհրաժեշտ կինոյի ոլորտում, Ռուսաստանի օրինակով: «Պետք է մեծ ներդրումներ կատարել ոչ թե ֆիլմերի, այլ ոլորտի մեջ», - ասել է նա:

Բալայանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել կինովարձույթի վերածնունդը, ավելացնել հայրենական կիոթատրոնների թիվը: «Եթե նկարահանվեն ֆիլմեր և չապահովվի վարձույթ, դա նշանակում է, որ գումարը ծախսվել է փառասեր ռեժիսորներին սիրաշահելու  նպատակով», - նշել է նա:

ԱՊՀ երկրների «Կինո. բաց սահմաններ» հայտնի ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենա նոյեմբերի 18-21-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: