486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է ինչպես հավասարը հավասարի հետ. Նալբանդյան
19:57
18 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է ինչպես հավասարը հավասարի հետ, ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: 

«Պարտվողական տրամադրությունների մասին խոսել չի կարելի, քանի որ մենք Թուրքիայի հետ խոսում ենք ինչպես հավասարը հավասարի հետ: Այս հնարավորությունն ընձեռվել է նաև միջազգային հանրության ջանքերի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախաձեռնության սատարման շնորհիվ»,- ասաց հայկական ԱԳՆ ղեկավարը չորեքշաբթի ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:

Նախարարի խոսքերով, դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես եկող երկրները ծայրահեղ աստիճանի շահագրգռված են միջազգային հանրության սատարմամբ, և Հայաստանը այսօրվա դրությամբ ունի այդ աջակցությունը:

«Թուրքիայի հետ մենք խոսում ենք հավասարը հավասարի պես և հայ-թուրքական արձանագրություններում պարտվողական տրամադրություններ չկան, նաև խոսք չի կարող գնալ որևէ զիջման մասին կարևորագույն հարցերում»,- հայտարարեց Նալբանդյանը:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ կողմերի պայմանավորվածությամբ նրանք պետք է հաստատվեն խորհրդարանների կողմից և ուժի մեջ մտնեն խելամիտ ժամկետներում:

Նախարարը հիշեցրեց, որ արձանագրությունների ստորագրումից հետո բառացիորեն մի քանի րոպեից Ցյուրիխում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրությունը սպասում է արձանագրությունների շուտափույթ վավերացմանն ու իրականացմանը:  

«Գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի սպասում են արձանագրությունների շուտափույթ վավերացմանն ու իրականացմանը: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԵՄ, հենց իրենք Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են այն մասին, որ արհեստական խոչընդոտներ այդ ճանապարհին չպետք է լինեն»,- ընդգծեց նա:  

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։