480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ քաղաքագետների ասոցիացիայի ղեկավարը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, եթե թույլ չտան մասնակցել Նիկոլ Փաշինյանին
18:06
18 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը 10-րդ ընտրատեղամասում կմասնակցի լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին, եթե «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թույլ չտան մասնակցել դրանց:

«Այսօր ՀՀ Վարչական դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանի գործը, և ես հուսով եմ, որ արգելքը կհեռացվի, և նա կկարողանա մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին»,- հայտնեց Հովհաննիսյանը:

ՀՀ քաղաքագետների ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ գործող ընտրական օրենսդրության համաձայն, ինքն իրավունք ունի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը հանել իր թեկնածությունը, և նա դա կանի, եթե Փաշինյանն այդ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանա:

«Հակառակ դեպքում ես կշարունակեմ պայքարը, բայց, ընդ որում, ես պետք է նշեմ, որ այդ պայքարն ինձ համար ինքնանպատակ չէ, միևնույն ժամանակ ինքնանպատակ չէ նաև ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը: Այս ամենը մեկ գլխավոր նպատակ է հետապնդում՝ բարոյապես սատարել Փաշինյանին, քանի որ որպես ՀՀ քաղաքացի՝ նա իր թեկնածությունն առաջադրելու իրավունք ունի»,- ընդգծեց Հովհաննիսյանը: 

ՀՀ քաղաքագետների ընկերակցության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը 10-րդ ընտրատեղամասում մասնակցում է ՀՀ լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին: 

Ընդդիմադիր ՀԱԿ-ի քաղխորհուրդը, որի ղեկավարը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, նոյեմբերի 13-ի իր արտակարգ նիստի ժամանակ որոշում է ընդունել սատարել «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում:

Ներկայում Երևանում 2008 թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կատարելու և իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Փաշինյանի հանդեպ դատավարություն է ընթանում:

Կոնգրեսը որոշել է չմասնակցել խորհրդարանի լրացուցիչ ընտրություններին և չսատարել ոչ մի թեկնածուի, բացառությամբ այն դեպքերի, «երբ դա կարող է նպաստել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքների վերականգնմանը»:  

ԿԸՀ-ի՝ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ սեպտեմբերի 7-ին 10-րդ ընտրատարածքից մեծամասնական համակարգով ազգային ժողովի պատգմավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը կամավոր վայր է դրել պատգամավորական լիազորությունները:

Խոշոր ձեռներեց և խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ։

2009թ. սեպտեմբերի 1-ին Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Որպես կասեցման միջոց ընտրվել է կալանքը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։

Ներկայում 10-րդ ընտրատեղամասում մեծամասնական համակարգով ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել ՀՀ յոթ քաղաքացի՝ Հմայակ Հովհաննիսյանը (անկուսակցական), Վլադիմիր Կոստանյանը (անկուսակցական), Նիկոլ Փաշինյանը (անկուսակցական), Արա Սիմոնյանը (անկուսակցական), Ռաֆայել Այվազյանը (ՀՅԴ), Էդուարդ Մադաթյանը (անկուսակցական), և Դավիթ Հակոբյանը (Հայաստանի մարքսիստական կուսակցություն):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։