481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
2008-2009թթ.-ին ՀԿԵ-ի կոնցեսիոն պարտավորությունների կատարումը 100,2% կկազմի
15:10
18 Նոյեմբերի 2009

2008-2009թթ.-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 3 653,3 միլիոն ռուբլի, իսկ նույն ժամանակահատվածում Կոնցեսիոն պայմանագրի պարտավորության կատարումը կկազմի 100,2 տոկոս, հայտարարել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

Ինչպես հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը, կոնցեսիոների գործունեության հիմնական խնդիրների թվում են Հայաստանի երկաթուղային ճանապարհների համակարգի շահագործումը, ինչպես նաև կոնցեսիոն ակտիվների և շարժակազմի վերանորոգումն ու անհրաժեշտ բարելավումը:

Դրված խնդիրների լուծման նպատակով ՀԿԵ-ն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի ընդհանուր չափը 2008-2009թթ.-ին սահմանված է 14,5 միլիարդ ռուբլու սահմաններում (1 ռուբլու դիմաց 12 դրամ փոխարժեքով):

«Կոնցեսիոներն իրականացրել է Կոնցեսիոն պայմանագրով սահմանված իր բոլոր պարտավորությունները մոբիլիզացված ժամանակահատվածում, ինչպես նաև օպերացիոն գործունեության ժամանակահատվածում մինչ այսօր: Շահագործվում են կոնցեսիոն ակտիվներն ու աշխատանքներ են ընթանում նրանց վերանորոգման և բարելավման ուղղությամբ: Տեղափոխման վերաբերյալ բեռներ ուղարկողների և ստացողների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ամբողջությամբ բավարարվում են: Ուղևորափոխադրումները ևս իրականացվում են Կոնցեսիոն պայմանագրի պարտավորություններին համապատասխան: Լիազորված մարմնին ներկայացվում է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև՝ նրանց կողմից հարցվող տեղեկատվությունը», - նշել է Շայդուլլինը:

Նրա խոսքերով, «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումային գործունեության առաջնահերթությունը 2008թ.-ին շարժակազմի պարկերի, այդ թվում նաև ենթակառուցվածքի սպասարկման համար նախատեսված պարկերի արդիականացումն է: 2009թ.-ին ՀԿԵ-ի հիմնական առաջնահերթությունը կլինի ճանապարհային տնտեսության արդիականացումը:

Հիշեցնենք, որ օպերացիոն գործունեության սկզբից (2008թ.-ի հունիսի 10) կոնցեսիոները, Կոնցեսիոն պայմանագրի ներդրումային ծրագրի գործող խմբագրության համաձայն, պարտավոր է մինչև 2009թ.-ի երրորդ եռամսյակի ավարտը ենթակառուցվածքի և շարժակազմի մեջ ներդնել 1,9 միլիարդ ռուբլի: Փաստորեն իրականացվել է 2,08 միլիարդ ռուբլու ներդրում:

Ենթակառուցվածքի արդիականացմանն է ուղղվել 0,84 միլիարդ ռուբլի, շարժակազմի պարկերի արդիականացմանը՝ 1,24 միլիարդ ռուբլի (հաշվի առնելով ճանապարհային տեխնիկան):

2008-2009թթ. ներդրումային գործունեության արդյունքներով՝ 01.10.2009-ի դրությամբ փաստացի ֆինանսավորումը կազմել է 3,3 միլիարդ ռուբլի, որոնցից շարժակազմի պարկի թարմացմանն ուղղվել է 1,7 միլիարդ ռուբլի, ենթակառուցվածքի վերանորոգմանն ու բարելավմանը՝ 1,65 միլիարդ ռուբլի:

Հարավկովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց ակտիվն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները ղեկավարելու համար։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ-ից 805 կմ-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։

2008 թվականի հունվարի 16-ին ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ»-ում 570 մլն դոլար ներդնելու պատրաստակամության մասին, որից 230 միլիոնը՝ մոտակա հինգ տարվա ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: