484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
14:49
18 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս տեղեկատվությունը լրագրողներին հաստատել է Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ նման քայլի հիմնական պատճառն իր առողջական վիճակն է: Պետրոսյանը տեղեկացրեց, որ զբաղվելու է դասախոսական գործունեությամբ:

Գևորգ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում 2009 թ.-ի մայիսի 12-ին:

Ինչպես տեղեկացրեց լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածուն է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երկու նախարար է փոխվել: Ավելի վաղ այդ պաշտոնն ամրագրվել էր Դաշնակցության կուսակցությանը, և ամենաերկարը պաշտոնավարեց  Աղվան Վարդանյանը (2003-2008 թթ.): Այդ պաշտոնում նրան փոխարինեց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը, որը նախարարի պաշտոնում աշխատեց մեկ տարուց պակաս և պաշտոնաթող եղավ կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու հետ կապված: Դրանից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը փոխանցվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և կուսակցության առաջարկով նախարար նշանակվեց 37-ամյա Գևորգ Պետրոսյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: