478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Իրանից Հայաստան նավթամուղի կառուցման գործում ՌԴ-ի մասնակցության մասնաբաժինը կարող է կազմել 10 տոկոս
14:38
18 Նոյեմբերի 2009

Ռուսական կողմը պատրաստ է տասը տոկոսանոց գործնական մասնակցություն ունենալ Իրան-Հայաստան նավթամուղի և նավթային ապրանքի տերմինալի կառուցման գործում, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում մեծ հույս են կապում նավթամուղի և նավթային ապրանքի տերմինալի կառուցման հետ:

«Իրան-Հայաստան նավթամուղի և Հայաստանում նավթային ապրանքի տերմինալի կառուցմանն ուղղված դաշտային աշխատանքները ծրագրվում է սկսել 2009 թ.-ի վերջին-2010 թ.-ի սկզբին:

Նավթային ապրանքները նավթամուղի միջոցով Իրանի Թավրիզ քաղաքից տեղափոխվելու են դեպի Հայաստանի Երասխ քաղաք, որտեղից արդեն ներքին համակարգով բաշխվելու են հանրապետության տարածքում կամ երկաթուղու, կամ ավտոտրանսպորտի միջոցով», - ասել է Մովսիսյանը:

Նա նշել է, որ այս ամենը մի քանի անգամ կկրճատի տրանսպորտային ծախսերը, քանի որ այսօրվա դրությամբ Փոթիից Հայաստան նավթային ապրանքների մատակարարումը բավականին ծախսատար է և ոչ ապահով, իսկ երկաթուղու վիճակը բարդ է, այն լուրջ վեկառուցման կարիք ունի, ինչի պատճառով անհնար է իրականացնել նավթային ապրանքների լուրջ ծավալների տեղափոխում:

«Ընդ որում նավթամուղի միջոցով նավթային ապրանքների տեղափոխումը 7-8 անգամ էժան է, քան երկաթուղով», - ասել է Մովսիսյանը:

«Տերմինալն իր հերթին թույլ կտա ունենալ անհրաժեշտ վառելիքի պաշարներ, որը մեր երկրի նման երկրներում, որտեղ չկան սեփական ռեսուրսներ, ռազմավարական անհրաժեշտություն է», - նշել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախնական հաշվարկների համաձայն՝ նավթային ապրանքների տերմինալի և նավթամուղի կառուցումը գնահատվում է 240-260 միլիոն դոլար:

Մովսիսյանի խոսքերով՝ ծրագրվում է, որ շինարարական աշխատանքները կտևեն երկու տարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: