486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում AH1N1-ի դեմ պայքարին առավել լավ պատրաստված երկրներից մեկն է. «Ֆ. Հոֆֆման-Լյա Ռոշ Լտդ.» ընկերության ներկայացուցիչ
11:02
18 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում AH1N1-ի (այսպես կոչված՝ խոզի գրիպ) դեմ պայքարին առավել լավ պատրաստված երկրներից մեկն է, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  «Ֆ. Հոֆֆման-Լյա Ռոշ Լտդ.» դեղագործական ընկերության (Շվեյցարիա) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Բագրատ Լալայանը:

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հարբուխի, այդ թվում նաև «խոզի» գրիպի վիրուսի շտամերի կանխարգելման և բուժման համար օգտագործել «Տամիֆլու» դեղամիջոցը, որի պաշարները բավական են (30 հազար տուփ) Հայաստանում համաճարակի տարածման դեպքում: Համաճարակի բացակայության դեպքում դեղամիջոցի պետական պաշարները կազմում են 8 հազար տուփ: Մինչև 2009 թվականի վերջ որպես ԱՀԿ-ից տրամադրվող օգնություն Հայաստան կներկրվի ևս 20 հազար տուփ», - ասել է նա:

Այս կապակցությամբ, ինչպես նշել է Լալայանը, հայկական հասարակությունը չպետք է մտահոգվի AH1N1 վիրուսի դեմ խորհուրդ տրվող «Տամիֆլու» դեղամիջոցի առկայության և գնի կապակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձյն՝ AH1N1 վիրուսով հիվանդների թիվը հասել է 15-ի:

«Եթե մարդը դիմել է բուժհաստատություն բուժօգնություն ստանալու համար, և բժիշկը նշանակել է նրան «Տամիֆլու», ապա այդ դեղամիջոցը կտրամադրվի նրան անվճար», -  ասել է Լալայանը:

Մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարությունը, որ ընկերությունը, օգտվելով առիթից, կտրուկ բարձրացրել է «Տամիֆլու» դեղամիջոցի գները՝ ընկերության ներկայացուցիչն ասել է, որ դեղի մանրածախ գնի բարձրացման պատճառը դրա դեֆիցիտն է և ավելացած պահանջարկը:

Ներկայացուցչության տնօրենը նշել է, որ մինչև 2009 թ.-ի օգոստոսի վերջը «Տամիֆլուն» պաշտոնապես չէր ներկրվում Հայաստան, քանի որ պահանջարկ չկար:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ օգոստոսի վերջին Հայաստան ներկրկված 260 տուփից 90 տոկոսն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, որի կառավարությունը ցանկացել է ունենալ դեղամիջոցի պաշաներ ձեռմային սեզոնի համար:

Լալայանի խոսքերով, դեղամիջոցի գներն ամրագրված են չորս մատակարար-ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերում, և նրանց կողմից համաձայնագրի պայմանների խախտման դեպքում համագործակցությունը կդադարեցվի:

Ինչպես նշել է «Ռոշ» ընկերության ներկայացուցիչը, բոլոր հնարավոր զեղչերով «Տամիֆլու» դեղամիջոցի բացթողնման գինը կազմում է 18 եվրո: Իսկ հաշվի առնելով հարկերը, ներկրողների և դեղատների ավելացումները, Հայաստանում եվրոյի փոխարժեքի տատանումը՝ դեղամիջոցի օպտիմալ գինը կազմում է 15,5-16 հազար դրամ (28 եվրո):

Նրա խոսքերով՝ մեծ մրցակցության պատճառով մանրածածախ և մեծածախ վաճառողների կողմից դեղամիջոցի գնի ավելացումը չի գերազանցում 5-6 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով՝ այս տարվա հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին Հայաստան ներկրվել է «Տամիֆլու» դեղամիջոցի 2,5 հազար տուփ:

«Տամիֆլու» դեղամիջոցը (օսելտամիվիր) արտադրվում է «Ֆ. Հոֆֆման-Լյա Ռոշ Լտդ.» շվեյցարական դեղագործական ընկերության կողմից («F. Hoffmann-La Roche Ltd,», որը հայտնի է որպես «Roche»): Դեղամիջոցը խորհուրդ է տրվում ԱՀԿ-ի կողմից և օգտագործվում է բժիշկի կողմից նշանակման դեպքում գրիպի վիրուսի հայտնի բոլոր շտամերի, այդ թվում նաև համաճարակային շտամերի (H5N1 և AH1N1) դեմ:

Հայաստանում ընկերության ներկայացուցչությունը չի զբաղվում կոմերցիոն գործունեությամբ, և նրա խնդիրը երկրի տարածքում մասնագետներին իրազեկելն է, մարկետինգը, դեղորայքի գրանցումն ու երկրում ընկերության շահերի պաշտպանությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։