477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան վերադարձող միգրանտների թիվը 2009 թ.-ին զգալիորեն ավելացել է. ՀԲ հետազոտություն
20:03
17 Նոյեմբերի 2009

Մեծ թվով միգրանտներ 2009 թ.-ին վերադարձել են Հայաստան, երեքշաբթի հայտարարեց Համաշխարհային բանկի սոցիալական ապահովության ոլորտի ավագ տնտեսագետ Լիրի Էրսադոն՝ հիմնվելով «Հայաստան. աղքատությունը և համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները» հետազոտության տվյալների վրա:

«Հայաստանից արտաքին միգրացիան զգալիորեն կրճատվել է, սակայն փոքր-ինչ ավելացել են հանրապետության ներսում միգրացիայի ցուցանիշները»,- ասաց նա հետազոտությունը ներկայացնելիս:  

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Առաջադիմական սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ 2002-2007 թթ.-ին արտաքին միգրացիոն գործընթացներին մասնակցած անձանց ընդհանուր թիվը 230 հազար մարդ է կազմել՝ ± 15 հազար կամ ՀՀ մշտական չափահաս բնակչության շուրջ 9,7 տոկոսը: 

Հետազոտության հեղինակները հաստատում են, որ արտաքին միգրացիոն հոսքերում առավելագույն տեսակարար կշիռը (94%) բաժին է ընկնում աշխատանքային միգրացիային, միգրանտների 3 տոկոսը Հայաստանից մեկնել է արտերկիր մշտական բնակության, 2 տոկոսը՝ ուսման նպատակով, իսկ 2 տոկոսը՝ այլ նպատակներով:   

Միևնույն ժամանակ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տվյալներով՝ երկարաժամկետ միգրանտների Հայաստան վերադարձի մասին տարեսկզբին արված կանխատեսումներն այսօրվա դրությամբ չեն արդարացել, և վերադարձողների մեծ հոսք չի նկատվում:

ՀԲ փորձագետի խոսքերով՝ հետաքրքիրն այն է, որ դրամական փոխանցումների և նվիրատվությունների ծավալը խիստ չի պակասել:

«Հարցված տնային տնտեսությունների մեծամասնությունը նշել է, որ իրենք շարունակում են դրսից փոխանցումներ ստանալ»,- պարզաբանեց նա:

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2009 թ.-ի հունվար-օգոստոսին ՀՀ բանկային համակարգով ֆիզիկական անձնաց անունով ստացվել է 672,3 մլն. դոլար ոչ կոմերցիոն բնույթի դրամական միջոց, ինչը, վիճակագրական տվյալներով, 35 տոկոսով կամ 363 մլն դոլարով ավելի քիչ է 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից: -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: