484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կոռումպացվածության մակարդակով աշխարհի 180 երկրների թվում 120-րդ տեղն է զբաղեցնում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»
18:37
17 Նոյեմբերի 2009

Հայաստանը կոռումպացվածության  մակարդակով աշխարհի 180 երկրների թվում 120-րդ տեղն է զբաղեցնում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը՝ ներկայացնելով կազմակերպության մոնիտորինգի 2009 թ.-ի հաշվետվությունը:  

Նրա խոսքով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2009թ. կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) ցուցակում ընդգրկված աշխարհի 180 երկրներից 129-ի ԿԸՀ արժեքները 5-ից ցածր են՝ 0-10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է:

Կոստանյանը նշեց, որ անցյալ տարվա համեմատ Հայաստանի գործակիցը նվազել  է 0,2 միավորով ու կազմել 2,7, Վրաստանինը՝ բարձրացել է 0,4 միավորով (4,1), Ադրբեջանինը՝ 0,5 միավորով (2.4), Թուրքիայում և Իրանում նշվում է անկում, համապատասխանաբար, 0,2 և 0,5 միավորով:

«Եթե Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի ԿԸՀ-ի արժեքները շարունակում են մնալ 3.0-ից ցածր, որը բնորոշ է համակարգային կոռուպցիա ունեցող երկրներին, ապա Վրաստանը և Թուրքիան գրանցում են շարունակական բարելավում սկսած 2004թ.-ից, և այժմ նրանց ԿԸՀ-ները 4.0-ից բարձր են»,- պարզաբանեց Կոստանյանը:

Նախկին խորհրդային հանրապետություններից առաջատարը կրկին Էստոնիան է ԿԸՀ-ի 6.6 արժեքով:
 
ԿԸՀ-ի այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ անկայուն պետությունները, որոնք տուժել են պատերազմից կամ որոնցում շարունակվում են զինված հակամարտությունները, հանգրվանել են ցուցակի ներքին հորիզոնականներում: Այդ երկրներն են Սոմալին` 1.1, Աֆղանստանը` 1.3, Մյանման` 1.4 և Սուդանն ու Իրաքը` յուրաքանչյուրը 1.5 համաթվերով: Մինչդեռ 2009թ. ԿԸՀ ամենաբարձր արժեքներն ունեն Նոր Զելանդիան` 9.4, Դանիան` 9.3, Սինգապուրն ու Շվեդիան` 9.2 և Շվեյցարիան` 9.0:

Կոստանյանը նշեց, որ բերված թվերն արտացոլում են նշված երկրներում առկա քաղաքական կայունությունը, շահերի բախումը կարգավորող աշխատող մեխանիզմները և հստակ գործառույթների հիման վրա գործող հանրային ինստիտուտները:

Փորձագետը կարծում է, որ կոռուպցիան պետք չէ ասոցիացնել միայն կաշառակերության հետ, այլ պետք է ավելի լայն ընկալել, քանի որ յստեղ ընդգրկված են պաշտոնի չարաշահումները, պետական գույքի կողոտպումը և այլն: 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի հետազոտությունները հիմնված են յոթ կազմակերպությունների տվյալների վրա, մասնավորապես, Զարգացման ասիական բանկի, Համաշխարհային բանկի, Freedom House-ի, Համաշխարհային տնտեսական ֆորումի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։