482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ստորագրեց «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքը
18:32
17 Նոյեմբերի 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի կողմից հոկտեմբերի 27-ին ընդունված օրինագիծը նախատեսում է 1,2 հազար ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի (բլոկերի) կառուցման հնարավորությունը, որի շահագործման ժամկետը կկազմի 60 տարի:

Փաստաթղթով նաև սահմանվում են նման օբյեկտների կառուցման համար նախատեսված տարածքի և բլոկի (բլոկերի) պատրաստման, կառուցման, շահագործման և անվտանգության նկատմամբ հիմնական պահանջները, սահմանվում են իրականացվող աշխատանքների մասին բնակչությանն իրազեկելու ՀՀ կառավարության պարտավորությունները:

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար, նախնական տվյալներով, կպահանջվի շուրջ 4-5 միլիարդ դոլար, իսկ կառուցման հստակ արժեքը կախված է էներգաբլոկի հզորությունից և հայտնի կդառնա անհրաժեշտ բոլոր ուսումնասիրությունների ավարտից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, 1-1,2 հազար ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի պատրաստման և կառուցման գործընթացի ճիշտ կազմակերպման դեպքում նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն ծագի:

Նախարարը նաև նշել էր, որ անցկացված բոլոր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավել օպտիմալ տարբերակ է նոր էներգաբլոկի (բլոկերի) կառուցումը՝ գործող հայկական ԱԷԿ-ի հիման վրա, առավել ևս, որ նրա հզորությունը 400 ՄՎտ- է այն դեպքում, երբ կայանի տարածքը նախատեսում է 1,2 հազար ՄՎտ հզորությամբ բլոկի շահագործման հնարավորություն:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։