484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայկական ռազմարվեստի մասին մատենաշար
16:29
17 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը երեքշաբթի ներկայացրել է «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի առաջին երկու գրքերը՝ «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը» և «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը»:

Շնորհանդեսի սկզբում ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը նշեց, որ պատահական չէ, որ այս երկու գրքերի շնորհանդեսը տեղի է ունենում պաշտպանության նախարարության շենքում: Նա ընդգծեց, որ ռազմիկի մասնագիտությունը ամենապատվաբերներից է եղել հայ ժողովրդի համար, և հայ ռազմարվեստի պատմությունը դարերից է գալիս:

Օհանյանը հավելեց, որ ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը պայքարել է իր անկախության համար օտարերկրյա զավթիչների դեմ, որոնք փորձել են ստրկացնել նրան: «Մեր ժողովուրդը զավթողական նպատակներով պատերազմներ երբեք չի վարել, չի ձգտել գրավել ուրիշի հողերն ու ստրկացնել այլ ժողովուրդների: Մեր ժողովուրդը միշտ պայքարել է արժանավայել ապրելու իրավունքի համար իր պատմական հայրենիքում»,- ընդգծեց նա:  

Նախարարը նշեց նաև, որ այս գիրքը պատասխան է նրանց, ովքեր փորձում են կեղծել հայկական պատմությունը: «Այս մատենաշարը լավագույն գիտական պատասխանն է մեր հակառակորդներին, որոնք փորձում են խեղել պատմությունը և իրենց ժողովրդի պատմությունը գրել այլ ժողովուրդների հաշվին»,- նշեց նա:

Նախարարի խոսքերով՝ Հայաստանի պատմական գրականության մեջ ռազմական մասում բաց կար, և այս մատենաշարը կոչված է լրացնել այն:

Իր հերթին առաջին երկու գրքերի հեղինակ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ գրքում բերված բոլոր տվյալները հայկական և արտասահմանյան աղբյուրների կողմից հաստատված պատմական հիմք ունեն:

Նա նշեց նաև, որ «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարը յուրօրինակ նախազգուշացում է Հայաստանի թշնամիներին: «Այս գիրքը ուղերձ է նրանց, ում մոտ մեզ հետ պատերազմելու գայթակղություն կառաջանա: Մեր թշնամիները խեթերն են եղել, բաբելացիները, ասորիները, պարթևները, բյուզանդացիները, որոնք տասնյակ անգամներ ավելի ուժեղ են եղել մեզանից: Նրանք այսօր չկան, իսկ մենք կանք»,- ընդգծեց նա:

Դեմոյանը հայտնեց, որ 2010 թ.-ին լույս կտեսնեն նույն շարքի 4 գրքեր:  

«Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարում 54 գիրք կլինի, որոնք կներկայացնեն հայկական ռազմարվեստի, զենքի զարգացման պատմությունը, հայտնի ճակատամարտերը, ինչպես նաև հայկական բազմադարյա պատմությունը՝ սկսած մ.թ.ա. վաղեմի ժամանակներից՝ ներառյալ Արցախի ազատամարտերի պատմությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: