478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն վավերագրական կինոյի ոլորտում. Շվիդկոյ
15:43
17 Նոյեմբերի 2009

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են վավերագրական կինոյի և տեղեկատվական-հրապարակախոսական ծրագրերի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը, ասաց ՌԴ նախագահի Միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը: 

«Վավերագրության ոլորտում համագործակցությունը միանգամայն իրատեսական է»,- Շվիդկոյն ասաց երեքշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:  

Նա հայտնեց, որ հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում «Հույժ  գաղտնի» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Էթերի Լևիևան առաջարկել է լիարժեք և մանրամասն վավերագրական ֆիլմ նկարահանել Սերգեյ Փարաջանովի մասին:

«Նրա կենսագրության դրվագները կան վավերագրության մեջ, բայց լիաֆորմատ ֆիլմ չկա, և «Հույժ գաղտնի» հեռուստաընկերությունը ցանկանում է զբաղվել դրանով»,- պարզաբանեց նա:

Բացի այդ, Շվիդկոյի խոսքերով, ավարտվում է «Արմենիա-Թի Վի» և «ՏՎ-Իգրա» հեռուստաընկերությունների միջև պայմանագիր կնքելու նախապատրաստումը՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակը նկարահանելու համար, ինչը կիրականացվի 2010 թ.-ին:

Խոսելով սերիալների և խաղարկային կինոյի մասին՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ասաց, որ դա ապագայի հարց է, քանի որ «սերիալային արտադրությունն ու խաղարկային կինոն բիզնես է, և այստեղ միմյան շուկաների լուրջ ուսումնասիրություն է պահանջվում»: 

Ընդ որում նա ասաց, որ հայկական հեռուստաալիքների ներկայացուցիչների վկայությամբ, այսօր հայկական սերիալային արտադրությունը ավելի մեծ պահանջարկ ունի, քան արտասահմանյանը, այդ թվում՝ ռուսականը:

«Ռուսաստանն այդ փուլն արդեն անցել է, մենք սերիալների ոլորտում արտասահմանյան արտադրանքը փոխարինեցինք ռուսական արտադրության սերիալներով, և դա բնական է, քանի որ մարդիկ ուզում են հեռուստատեսության միջոցով ընկալել սեփական կյանքը, լսել սեփական խնդիրների մասին, թեկուզ հեռուստասերիալի ժանրում»,- պարզաբանեց Շվիդկոյը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: