482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել դեղորայքի շուկայում
15:24
17 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել վարույթ հարուցել դեղորայքի շուկայում:

«Վերջին ժամանակներս դեղամիջոցների հայրենական շուկայում նկատվող սոցիալական նշանակություն ունեցող դեղամիջոցների, մասնավորապես, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի,  հիպերտոնիայի հետ կապված դեղամիջոցների գների աճը պատճառ է դարձել դեղորայքի շուկայում վարույթի հարուցման համար», - հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ վարույթի հարուցման հետ մեկտեղ շուկայում գոյություն ունեցող իրավիճակը և դեղամիջոցների գների բարձրացման պատճառահետևանքային կապը պարզելու նպատակով պետական հանձնաժողովը նախաձեռնել է դեղորայքի հայրենական շուկայի լայնամասշտաբ ուսումնասիրություն:

Միաժամանակ Դավթյանը նշեց, որ դեղորայքի գների աճ է նկատվում նաև այն երկրներում, որտեղից ներկրվում են ապրանքները՝ կախված համաշխարհային շուկաներում գների ընդհանուր բարձրացման հետ:

«Օրինակ Ռուսաստանում ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է դեղորայքի գների 60 տոկոս աճ՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ», - նշեց Դավթյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հանրապետությունում դեղորայքի գները 2009 թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել են 0,8 տոկոսով:

Նրա խոսքերով՝ շատ երկրներ անցել են կառավարական մակարդակով դեղորայքի գների կարգավորման:

«Օրինակ 2010 թ.-ի մարտից ՌԴ-ն ծրագրում է անցնել արտադրողների բաց թողնվող  գնի կարգավորման», - հայտարարեց Դավթյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ այսուհետ հանձնաժողովը խստացնում է վերահսկողությունը, մասնավորապես, դեղորայքի հայրենական շուկայում մեծ տեսակարար կշիռ ունեցող սուբյեկտների նկատմամբ:

«Պետական հանձնաժողովի որոշման համաձայն՝ որոշ պարենային մթերքի (շաքարավազ, կարագ, արևածաղկի ձեթ, ձու), ինչպես նաև դեղորայքի, դիզելային վառելիքի, բենզինի շուկայում իրացման առավել մեծ ծավալ ունեցող սուբյեկտները պարտավոր կլինեն երկօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված ապրանքների գների չնչին տատանումների մասին», - հայտարարեց Դավթյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: