481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են հեռուստատեսության միջոցով միմյանց մասին տեղեկացվածության բարձրացումը
19:29
16 Նոյեմբերի 2009

Հայաստանում Ռուսական հեռուստատեսության օրերի պատվիրակության անդամների և Հայաստանի չորս առաջատար հեռուստաալիքների ներկայացուցիչների քննարկման գլխավոր հարցերից մեկը միամյանց մասին տեղեկացվածության բարձրացումը դարձավ, ասաց ՌԴ նախագահի Միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը: 

«Ռուսական և հայկական հեռուստատեսություններում մենք հայտնվում ենք միմյանց տեսադաշտում միայն այն ժամանակ, երբ բարդ սոցիալական գործընթացներ են կատարվում, ընտրություններ, ներքաղաքական պայքար, կամ, Աստված մի արասցե, տեխնածին կամ բնական արհավիրքներ»,- ասաց նա երկուշաբթի Երևանի պետական համալսարանում ռուսական հեռուստատեսության օրերի պատվիրակության անդամների և  հայ ուսանողության հանդիպման ժամանակ:   

Ընդ որում Շվիդկոյը հավելեց, որ դա բավական չէ, քանի որ դրա պատճառով միմյանց մասին պատկերացումը վատանում է և այսօրվա դրությամբ չի կարող բավարարել ոչ հայկական, ոչ ռուսական կողմերին:

Նա ընդգծեց, որ նման հանդիպման անհրաժեշտությունը հասունացավ ընդհանուր առմամբ հեռուստատեսային իրավիճակի արմատական փոփոխության արդյունքում:

«Փոխվեց հայկական հեռուստատեսության համատեքստը, փոխվեց Հայաստանում ռուսական հեռուստատեսության ծավալը, հանրային ալիքներում և եթերային տարածքում սկսեցին այլ կերպ բաժանվել հանդիսատեսի շահերի բաժինները»,- պարզաբանեց նա:

Բացի այդ, Շվիդկոյի խոսքով, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների ղեկավարությունների հետ խոսքը նաև Ռուսաստանում հայկական սփյուռքի խնդիրների մասին էր, որը ցանկանում է դիտել և լսել իր հեռուստատեսությունը:  

«Կա նաև Հայաստանում ռուսախոս լսարանի, Հայաստանում ռուսաց լեզվի առկայության խնդիրը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս թեմաների հետագա քննարկումներին առաջիկա երկու օրերին հատուկ խթան կհաղորդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նախարարների և տարբեր հայկական ինստիտուտների ղեկավարների հետ հանդիպումները:

Ընդ որում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ մյուս տարի սպասվում է Հայկական հեռուստատեսության օրերի անցկացում Ռուսաստանում, մշակվում են նաև ռուսական առաջատար ալիքներում հայ լրագրողների թրենինգների հետ կապված հարցեր:

«Մենք կկարողանանք հանգիստ խոսել այն համատեղ նախագծերի մասին, որոնք  կկարողանանք իրականացնել»,- պարզաբանեց Շվիդկոյը:

Հայաստանում նոյեմբերի 16-19-ը ռուսական հեռուստատեսության օրեր են անցկացվում: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովան, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրվում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և հայկական չորս առաջատար հեռուստաալիքների՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների միջև «Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի» ստորագրում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: