480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հեռուստահաղորդումների 15%-ն անհանդուրժողականության տարրեր է պարունակում. Կովկասի ինստիտուտ
13:32
16 Նոյեմբերի 2009

Հայաստանում հեռուստահաղորդումների 15 տոկոսն անհանդուրժողականության տարրեր է պարունակում, տեղեկացրել է Կովկասի ինստիտուտի կողմից անցկացվող հայկական ԶԼՄ-ների հանդուրժողականության դիտարկման նախագծի ղեկավար Նինա Իսկանդարյանը:

«Մեր նպատակն այս կամ այն ԶԼՄ-ի հանդուրժողականությունը չափելը չէ, այլ բացահայտելն է այս ոլորտում գոյություն ունեցող հիմնական խնդիրները:  Դիտարկման այս փուլում մենք ուսումնասիրել ենք միայն հեռուստաալիքները», - նշել է նա:

Դիտարկումն իրականացվել է այս տարվա փետրվարից յոթ հեռուստաալիքների՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, «Արմենիա», «Կենտրոն», «ԱԼՄ», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքների շրջանում:

Նախագծի ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք անհանդուրժողականությունը բաժանել են դրականի և բացասականի, ընդ որում դրական անհանդուրժողականություն ասելով՝ հասկացվում է որևէ խմբի փառաբանումը, իսկ բացասական անհանդուրժողականություն ասելով՝ որևէ խմբի բացասական կերպարի ստեղծումը, պիտակավորումը, խտրականության, սպառնալիքի, մեղադրանքների դրսևորումը:

Նրա խոսքերով, դիտարկման արդյունքում պարզվել է, որ հեռուստատեսությամբ հնչող բոլոր արտահայտությունների 85 տոկոսը հանդուրժողական են, ինչը վատ ցուցանիշ չէ:

«Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ նախորդ ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ Հայաստանում հեռուստատեսային ԶԼՄ-ները շատ ավելի հանդուրժողական են, քան տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, մասնավորապես՝ տպագիր ԶԼՄ-ներում գրաքննության բացակայությամբ», - ընդգծել է նախագծի ղեկավարը:

Նրա խոսքերով, հեռուստատեսային հաղորդումներում անհանդուրժողական արտահայտությունների 60 տոկոսը բաժին է ընկնում թոք-շոուներին և հարցազրույցներին, քանի որ սովորաբար նման հաղորդումները հեռարձակվում են ուղիղ եթերում և չեն խմբագրվում, և, բացի այդ, հեռուստահաղորդման հյուրերը հաճախ իրենց թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք հաղորդավարն իրեն թույլ չի տա:

Նա նաև նշել է, որ անհանդուրժողականության դրսևորումների 30 տոկոսը բաժին է ընկնում զվարճալի հաղորդումներին, որտեղ «և հաղորդավարները, և մասնակիցները հաճախ իրենց անթույլատրելի կերպով են պահում»:

Իսկանդարյանն ավելացրել է, որ ԶԼՄ-ներում հանդուրժողականության հիմնական բանալին լրագրողների կողմից պրոֆեսիոնալ էթիկայի պահպանումն է:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: